Letter to santa

Նամակ Ձմեռ Պապին

Ասում ենª Ձմեռ Պապին խորհուդ ունի մանուկների, ինչու չէ նաեւ մեծահասակների համար եւ երբ տարին իր ավարտին է մոտենում եւ դու քո այդ ապրած տարին խնամքով տեղավորում ես հիշողություններիդ արկղիկում, Ձմեռ Պապին գալիս է իր հետ բերելով ձեւավորված ու գունագեղ արկղիկ, եւ ասում ենª խնդրիր Ձմեռ Պապուց ամենանվիրական ցանկությունդ, նա զորու է իրականացնել անհնար թվացող եւ այդքան հեռու գտնվող իղձերդ :

Գիտե±ս Ձմեռ Պապ, փխրուն բայց միեւնույն ժամանակ տարիների ալիքներից կոփված եւ սլացիկ թվերի համադրությունս թույլ չի տվել ինձ ավելի վաղ քեզ գրել: Ասել է, թե 40 ավազակներ եւ 7 թզուկների միահյուսություն, արդյունքուն 47 երկար ու ձիգ տարիներ, որոնք ինձ դարձրին այն ինչ կամ: Ինչու± 7 թզուկներ, դե պարզապես մանկությունս ձգվեց 7 անհոգ ու անդառնալի տարիներ, ինչու± 40 ավազակներ, ուղղակի այդ 40 գարունների ընթացքում ավազակի նման բազում արկածների հեղինակ եմ եղել:

Չգիտեմ ինչու այս տարի, երբ Ամանորը այնքան մոտ է, բացեցի հիշողություններիս արկղիկը եւ թաց աչքերով ապրեցի անցած գնացած տարիներս մեկ անգամ եւս, որը ինձ ստիպեց մտածել ապագայի մասին ավելի սթափ ու կրկին թույլ չտալ այն սխալները, որոնք արել եմ շատ անգամներ: Ասոմ ենª խելոքը նա է, ով ուրիշի սխալի վրա է սովորում, իսկ հիմարըª իր: Հիմա եմ հասկանում, թե ինչքան հեռու եմ եղել ՙխելոք՚ ասվածից: Դրա համար էլ այս տարի քեզանից մանուկ երեխայի խանդավառությամբ եւ անհամբերությամբ խնդրում եմ տաս ինձ ժամացույցի սլաքը, ես ուզում եմ ժամանակը ետ տալ եւ շտկել այն անհիմն քայլերս, որոնք եղել են թանձր ուղեղի հետեւանք:

Ա, հիմա եմ հասկանում իմ սիրելի Ձմեռ Պապ, թե ինչու ես դու սիրում հատկապես մանուկներին – դե որովհետեւ նրանք ՙսիրո՚ ծնունդ են, որոնք ընտանիքը լցնում են ջերմությամբ: Դրա համար էլ քեզանից ՍԵՐ եմ խնդրում: Սեր տուր բոլորին, քանի որ ասում ենª Սիրող սրիտը չարություն չի կարող անել: Եկ հավատանք այս խոսքերին ու … Օ~, իմ Ձմեռ Պապ, ես ուզում եմ… ես ուզում եմ… Օ~, ոչ, ոչ, ստացվում է շատ ավելին եմ խնդրում, քան փոքրիկ մանչուկը, բայց նաեւ դեռ հավատում եմ, որ կիրականացնես ցանկություններս:

Ախ~, իմ սիրելի Ձմեռ Պապ, ես հասկացա, թե ինչու այսքան շատ բան եմ ուզում… վերջ ի վերջո մարդկային էակ եմ, չէ…

Հարգանքներով Վիկա

Ձմեռ Պապին

Leave a Reply