Articles/Հոդվածներ

The realization of the death is already immortality…(In Armenian)

Սուրեն Էդուարդի Մնացականյան (1963-1994թթ.)` վառ երեւակայությամբ մի անհատ, բանաստեղծ, ուսուցիչ, մարզիկ եւ ազատամարտիկ: Աշխատելով Աբովյանի թիվ 5 և 10 դպրոցներում, իր աշակերտների հուշերում մնաց որպես հերոսության եւ մարդկության մարմնավորում: Սուրենը մասնակցել է Կոռնիձորի, Լաչինի, Մարտակերտի, Քալբաջարի ճակատամարտերին եւ հերոսաբար զոհվել 1994թ. ապրիլի 24-ին Մարտակերտի հյուսիսային մասի ազատագրման ժամանակ: Չխնայելով իրեն, մտնելով կրակի ու մահվան երախը, 26 անգամ անցնում է նույն դժոխային ճանապարհը` փրկելու վիրավոր ընկերներին… ավաղ 27-րդը ճակատագրական դարձավ:

Սուրեն Մնացականյանը հետմահու պարգեւատրվել է ՙԱրիության՚ մեդալով` ՀՀ Անկախության 8-րդ տարեդարձին: Այս դեպքում ասում են որ մարդ ՙմեռնում է այն ժամանակ, երբ չեն հիշում նրան՚, բայց Սուրենի մասին հիմա ել խոսում են ու հիշում  իր աշակերտները եւ բոլոր նրանք, ովքեր գոնե մի անգամ հացի են նստել նրա հետ: Այ սա անմահություն է…

 

Այժմ նրա կինը` Ռուբինա Հարությունյանը եւ 3 երեխաները ապրում են Աբովյանում: Տիկին Հարությունյանը ուսուցչուհի է եւ զբաղվում է հասարակական գործունեությամբ: Երկու օրացույցների հեղինակ է, որոնք նվիրված են զոհված ազատամարտիկների հիշատակին: Առաջին օրացույցը Ձոն էր` նվիրված իր ամուսնուն` Սուրեն Մնացականյանի 40-ամյակին, ՙմի մարդու,- պատմում է տիկին Ռուբինան,- որ հոգով պոետ էր, սիրում էր կյանքը, սակայն ավելի ուժգին սիրեց իր հայրենիքը: Չխնայելով երիտասարդ կյանքը եւ 3 երեխաներին իրեն զոհաբերեց հանուն հայրենիքի ազատագրմանը՚: Առաջին համարում տպված են նաեւ Սուրենի բանաստեղծությունները: Երկրորդ օրացույցի տպագրման համար Ռուբինան մեկնել էր Արցախ, որպեսզի ավելի մոտիկից տեսնի ու շփվի այն վայրերեին ու մարդկանց, որոնց հետ ՙապրել՚ են ազատամարտիկները:

Աբովյանում նրանց չեն մոռանում, նրանց անվամբ դպրոցներ են անվանակոչում, հուշ- երեկոներ նվիրում, մրցույթներ կազմակերպում; Բազկամարտի այդպիսի 2 մրցույթ նվիրված էր Սուրեն Մնացականյանի հիշատակին: Թե մրցույթներում եւ թե օրացույցերի տպագրությունում նախաձեռնել է տիկ. Հարությունյանը` հովանավորությամբ ԱԺ պատգամավոր եւ բարերար Գագիկ Ծառուկյանի, ումեւ իր խորհին շնորհակալությունն է հայտնում տիկ. Ռուբինան:

Նա սիրում է նաեւ ասեղնագործել, որն հատուկ է հայ կնոջը: Երազում է ստեղծել փոքրիկ արտադրամաս, որտեղ կաշխատեն զոհված ազատամարտիկների կանայք, արտերկրում կվաճառեն իրենց ձեռքի աշխատանքները (քանզի մեծ մասը գործազուրկ են), եւ կկարողանան թեթեւ ացնել իրենց հոգսը, նաեւ աշխարհին կզարմացնեն հայ կնոջ ստեղծագործությամբ:

Related posts

Leave a Comment