Articles/Հոդվածներ

Armenian Navy Band-in Armenian

… Մի բան գիտեմ, որ Հայաստանը ես եմ, ես հայ եմ….
Հայկական Նավատորմ նվագախումբը ձեւավորվել է 1988թ. Երեվանում, երբ հիմնադիր Արտո ԹունջԲոյաջյանը որոշեց վերջնականապես ապրել եւ ստեղծագործել հայրենի հողում: Արտոն ծնվել է 1957թ. Թուրքիայում, արմատները հայ Անատոլյան տոհմից են: Ընտանիքում եղբայրըª Օննոն պրոֆեսիոնալ երաժիշտ էր եւ հենց նա քաջալերեց եղբորը լուրջ զբաղվել երաժշտությամբ: Դեռ 11 տարեկանից Արտոն եղբոր հետ միասին սկսեց իր երաժշտական կարիերան ներկայացնելով ազգային երաժշտությունը: 1981թ. Արտոն տեղափոխվեց ԱՄՆª նվաճելու այն: Այդ ժամանակվանից ի վեր հանդես եկավ ոչ միայն ԱՄՆ-ում  այլեւ Եվրոպայում:


Շուտով Արտոն համագործակցեց հայ երաժիշտների հետ եւ գաղափար առաջացավ ստեղծել մի նախագիծª փոքրիկ նվագախումբ, եւ ներկայացնել ազգային եւ ժամանակակից երաժշտության միաձուլումը: Խումբը բաղկացած է 12 հոգուցª Արտո ԹունջԲոյաջյան, Անահիտ Արտուշյան, Արմեն Այվազյան, Արմեն Հյուսունց, Աշոտ Հարութունյան, Դավիթ Նալչաջյան, Տրգրան Սուչյան, Նորայր Կարտաշյան, Վարդան Գրիգորյան, Արմեն Ջալալյան, Վահագն Հայրապետյան եւ Վարդան Առաքելյան: Նրանք հանրությանն են ներկայացնում ավանգարդ ֆոլկ ոճի երաժշտություն, այսինքն հայկական ազգային երաժշտության հիմքի վրա եւ տարբեր գործիքների (հարվածային գործիք, սազ, քանոն, քամանչա, տենոր եւ սոպրանո սաքսոֆոն, տրոմբոն, ալտ սաքսոֆոն, շեփոր, բլուլ, դուդուկ, զուռնա, թմբուկ եւ ստեղնաշարաին գործիքներ) օգնությամբ ստեղծում են եւ ռոկ, եւ պոպ, եւ ջազª համեմված Արտոյի յուրահատուկ վոկալով: Ինչպես նշեց Արտոն ª երաժշտությունը ստեղծում եւ նոտայագրում է ինքը, հետո ամբողջ խումբը համ ու հոտ է տալիս: Խումբը համերգային ծրագրով շրջագայել է աշխարհի տարբեր երկրնեումª ԱՄՆ, Գերմանիա, Չեխոսլովակիա եւ այլուր:

Մեզ հետաքրքրեց այն, թե ինչպես է օտարազգի հանդիսատեսը ընկալում եւ ընդունում հայկական հիմքի վրա ստեղծված ավանգարդ ոճը. ՙԵթե հասկանում, զգում եւ սիրում են, ապա ընդունում են լավ՚, – ասում է նա: Դրա վառ ապացույցն այն է, որ  Հայկական Նավատորմ նվագախումբը 2004թ. ճանաչվեց աշխարհի լավագույն երաժշտական խումբը: Արտոյի երգերը ծնվում են կյանքից եւ արտահայտում հայկական թիվ առաջին հիմնախնդիրըª ցեղասպանության ընդունումը (ՙԱպուշ՚ երգը):

Արտոն նշում է. որ աշխարհ գալով յուրաքանչուրս պետք է թողնենք մի հետք£  Իր առաքելությունը երգերի միջոցով մարդկանց ճիշտ ուղղու դնելն է. ՙ…պետք է դու էլ դառնաս քո ճանապարհին, էդի լավ է, իմ ճանապարհը բաց է ինձի համար, քոնըª քեզի համար…՚:

Արտո ԹունջԲոյաջյանը վիրավորվում է, երբ նրան հարցնում են. ՙ Դու քեզ հայ ե±ս համարում՚:  ՙԵս եմ հայը եւ ես եմ Հայաստանը: Խոսքերը չէ, որ պետք է որոշեն իմ հայ լինելը, այլª գործը, հավատքը:Հավատքը քո եւ իմ մեջ է եւ կարեւորը այն մաքուր լինի: Ես մարդուն չեմ գնահատում կրոնով եւ ազգային պատկանելության՚:

Շփվելով տարբեր ժողովուրդների հետ, Արտոն այն մտքին է, որ մեր հայ ժողովուրդն ունի երկու մեծագույն խնդիրª Ամոթը եւ Վախը. ՙՄենք մաքուր չենք միմյանց հանդեպ՚:

Զարմանալի անձնավորություն է Արտոն, ունի յուրօրինակ հումոր, երբեք չես ձանձրանա նրա հետ զրուցելիս: Ոչ միայն նրա երգերն են փիլիսոփայություն, այլեւ միտքը: Անցնելով կյանքի լաբիրինթովª  նա հասկացել է, որ գոյություն ունի կյանքը ճանաչելու 2 ձեւ. ՙ Նայել եւ Լսել: իսկ ինձ  եւ իմ երգերը հասկանալու համարª աչքերով խոսել, ականջներով տեսնել եւ բերանով լսել՚:

 

Աբովյան անունը լսելիս Արտոն անմիջապես արձագանքեց. ՙԽորոված

ուտելու տե±ղ է՚, – ու ժպտաց: Իրականում նա Աբովյանի մասին չգիտեր ոչինչ, քանզի նշեց, որ պետք է ապրի Աբովյանում եւ հասկանա մարդկանց ու հիմնախնդիրները: Աբովյան քաղաքը նրա համար Հայաստան է ինչպես եւ բոլոր մյուս քաղաքները, քանի որ Հայաստանի մեջ է: Նա ցանկություն ունի նաեւ շրջագայել Հայստանի մարզերում:

Արտոն ունի երկու երեխաª Սեդրակը եւ Վալենտինը: Այստեղ էլ է խոսել հայի արյունը եւ նա իր զավակներին կնքել է հոր եւ մոր անունով: Իսկ վերջում Արտոն ասաց, որ բաժանվում ենք Աբովյանում հանդիպելու ակնկալիքով:

 

Related posts

Leave a Comment