Articles

Bridge Between Space and Human Being(in Armenian)

Կամուրջ տիեզերքի եւ մարդու միջեւ

Մարդկային արտասովոր կիրք եւ միայնակ մոլագարություն… Այսպիսին ճանաչվեց Լեվոն Առաքելյանը դեռ 20 տարի առաջ: 1985թ. 43 տարեկանում կնոջ տիկ. Տոսյայի խնդրանքով իջավ կարտոֆիլի հոր փորելու: Բահի մի արտասովոր հարված եւ սկիզբ, շինարարը դարձավ մոլի գետնափոր: Վարպետ Լեվոնը, որի միակ գործն ու նպատակը դարձավ առաքելության իրականացումը, Կոմս Մոնտե Քրիստո-ի նման մենամարտում էր, այս դեպքում բնության հետ , ի դեմս ժայռաբեկորի, որին ըստ հարեւանների անհնար է հաղթել: Բայց արի ու տես, որ աշխարիս երեսին հրաշքներ դեռ շարունակվում են…

 

 

25 տարի վարպետ Լեվոնը բնակելի տներ է կառուցել, այդ թվում նաեւ այն տունը, որտեղ ապրում է նրա ընտանիքը. Աբովյանից ոչ հեռու գտնվող Ավան – Առինջ(այժմ պատկանում է Կոտայքի մարզին): Մուրճ, հատիչ եւ երկար ու ձիգ 20 տարիներ: ՙԱյստեղից սկսվում է իմ կյանքն ու աշխարհըª Աստծո կողմից պատվիրված: Ես կառավարվում եմ տիեզերքից, նույնիսկ ամեն մի միլիմետրն ու սանտիմետրը տեսնում եմ երազների ու տեսիլքների ձեվով, ինձ ինֆորմացիան տալիս են եւ ես այն սկսում եմ իրականացնել անկախ ինձանից: Սա Աստծո հրաշքներից է եւ ես կանչված եմ այն իրականացնելու…՚, – պատմում է վարպետ Լեվոնը: Ես չգիտեմ ինչպես անվանել այս հրաշքը, որը տեսել եմ իմ աչքերովª գետնափոր, հնություն, առեղծված, որը դարձել է իրականություն… դա  20մ խորությամբ մի տարածություն էր, որի առիթը դարձել էր հայկական ընտանիքին բնորոշ կարտոֆիլի հորը: Եւ վարպետ Լեվոնը սկսեց փորել ու փորել, հարվածել հատիչով ու մուրճով, այդ հարվածները դարձան քրտինքի կաթիլներ, իսկ կաթիլները 6 սենյակներ, որոնք զարդարված էին հնաոճ զարդաքանդակներով եւ այս ամենի հեղինակը նույն ինքն է հասարակ մի շինարարª վարպետ Լեվոնը: Որքան էլ, որ պատմեմ, նկարագրեմ, դուք պետք է ականատես լինեք այդ հրաշքին:

ՙՀա, հա իմ այս ձեռքերով կառուցված է: Քարը ինձ ոգեվորեց եւ քաշեց իր մեջ, 20 տարի աշխատում եմ, դեռ 30 էլ պետք է աշխատեմ, 80 սենյակ էլ փորելու եմ, թե ինչպե±ս, ին±չ նախագծով չգիտեմ, գիտի միայն աստված՚, – ասում է վարպետ Լեվոնը: Այս սրահներից մեկում կատարվում են բոլոր ցանկություններն ու երազանքները, այդտեղ լիցքաթափվում ես, հանգստանում, այս մասին վկայում են հազարավոր այցելուներ ու 12 գիտնականներ, որոնց հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ փոքրիկ սրահի դրական ձգողական դաշտը եւ լիցքերը շատ հզոր են եւ կարծում են միգուցե ժամանակին այդ տեղում եղել է սրբավայր եւ դրա զորությունն է կատարում հրաշքներ: Ես էլ փորձեցի եւ իրոք, մի արտասովոր ուժ եւ հանգստություն տարածվեց մարմնովս, այնքան լիցքաթափվեցի, որ եթե 10ր. էլ կանգնեի կկորցնեի գիտակցությունս:

 Վարպետ Լեվոնը Մշեցի է եւ պատմում էր, որ իր մայրական պապին անվանել են Մուխսի – Երամ: Պատճառն այն էր, որ նա ոտքով գնացել է ուխտի Երուսաղեմ եւ ոտքով էլ ետ եկել, այդ ժամանակ ովքեր ոտքով կտրում էին այդքան երկար ճանապարհ նրանց դաջում էին, որը կոչվում էր Մուխսի: Այդտեղից էլ մնաց Մուխսի – Երամ անունը. վարպետ Լեվոնը մտածում էրª միգուցե այս առաքելությունը հենց այդ ուխտի դաջվածքի արդյունքն է:

ՙԵս գոռում եմ, մարդիկ հավատացեք տիեզերքից է ինձ ուժ հաղորդվում եւ ես շատ հպարտ եմ, ուրախ, որ հրաշքը իրականացնում է աշխարհի հնագույն ազգերից մեկըª հայերը: Ես էլ եմ զարմանումª ինչու± հենց ես, կամ այս ամենը ե±ս եմ արել՚: Այս մասին խոսել են եւ խոսում են աշխարհի տարբեր ճանաչված հեռուստատեսություններ (BBC, CNN) եւ մարդիկ այցելության են գալիս աշխարհի տարբեր անկյուններիցª Լեհաստան, Չինաստան, Բրիտանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ(Գլենդել, Նյու Յորք, Լոս Անջելոս) եւ այլն: Հայաստանում խոսել են բոլոր հեռուստատեսություններն ու ռադիոկայանները, սակայն վարպետ Լեվոնը զարմանում է, որ մինչեւ այսօր Աբովյան քաղաքի ոչ մի հեռուստատեսություն չի այցելել նրան: Երբ ընթերցում էինք տպավորությունները, կարծիքները կամ պարզապես հիացմունքի խոսքերը, վարպետ Լեվոնը ցանկացավ, որ մեջբերենք համագյուղացու կողմից գրվածը. դա իրեն պարզապես հոգեհարազատ է. ՙՀրաշք: Աշխարհի ամենաբախտավոր մարդն ես, որին ընտրել է Աստված՚:    (Կարինե, Ավան – Առինջ):

 Դեռ 30 տարի էլ վարպետ Լեվոնը օրեր ու գիշերներ կանցկացնի գետնախորում, 30 տարի էլ տիկ. Տոսյան կդժգոհի, որ օրերով չի տեսնում ամուսնու երեսը, արդեն մատնվել է մենակության, որ կանցնեն օրեր եւ վարպետ Լեվոնը հանկարծ կհիշի, որ չի ճաշել ու քաղց էլ չի զգա: Եւ այս ամենը մեն-մենակ, առանց որեւէ մեկի եւ առանց պետության աջակցության… Չնայած նա իր առաքելությունը կատարում է հոգեկան մեծ բավարարվածությամբ:

 Եւ մենք հայերս, հատկապես աբովյանցիներս հպարտությամբ կարող ենք ասել, որ Հայաստանում է գտնվում եւս մի բացառիկ հրաշալիք:

Related posts

Leave a Comment