Creations in Armenian

Lonely

Մենություն

Մարդը մենակ աշխարհում ոչինչ է

Նա մի գազան էª վանդակում փակված

Եւ երջանկության տենչը աչքերինª

Թռչում են հեռուն մտքերն անսահման:

Կարոտ ու աղոտ կանթեղի մի լույս

Փարոսի նման ճամփան է ուղղում.

Դա հույսն է, հույսը մարդուց անբաժան:

Եւ մի աղաղակ, դա սիրտն է գոռում.

ՙԱմբոխ են ուզում, խելագար ամբոխ,

Բազում այլ սրտերª ինձ հետ շառաչող:

Սիրել եմ ուզում, խենթի պես սիրել,

Որ Նժդեհի պես մոլորված քայլեմ՚:

Եւ ցանկությունը բաբախուն սրտի

Ճերմակ հավքերն են հեռուներ տանում…

Մարդը միայնակ աշխարհում ի±նչ է,

Վախեցած թռչուն վանդակում փակված:

 

 

Վերջին անգամ

 

Ու վերջին անգամ նայեմ այն ծառին,

Որ ես եմ տնկել իմ կոշտ ձեռքերով,

Ու վերջին անգամ քայլեմ այն ճամփով,

Որ ես եմ բացել հոգնած ոտքերով:

Ու լուռ մտորում,- Ես հեռանում եմ:

Ու վերջին անգան նայեմ աչքերին իմ սիրած մարդու

Եվ այնտեղ տեսնեմ վառվող մայրամուտ,

Որ նկարել եմ իմ փայտե վրձնով:

Իսկ մայրամուտին նոր ծնված  կարոտ,

Ու կանթեղի լույսª մերթընդմերթ վառվող…

Այն կոչվում է հույս,- ես մի օր կգամ…

 

Հորդոր

 

 

Քո սիրտը ես չեմ գողացել քեզնից.

Այն դու ես տվել քո նուրբ ձեռքերով:

Քո երազանքները ես չեմ գողացել.

Այն դու ես տվել քո մեղմ խոսքերով:

Հիշում ե±ս այն օրը, անձրեւի ներքո,

Երբ դու ասացիր, որ սիրում ես ինձ,

Եւ ասացիր. որ քո էությունը

Խլել եմ եմ քեզնից ու ետ չեմ տալիս.

Լսեցիր ինձնից պատասխանս լուռ.

Ես չեմ խլել էությունը քո.

Այն դու ես տվել քո հեզ մարմնով:

Քո սերը քեզնից ես չեմ գողացել,

Այն դու ես տվել սրտիդ շառաչով…

Այն դու ես տվել… դու էլ վերցրու…

 

 

 

Երկյուղ

 

Ես լռում եմ. դիմացս ամբոխ է,

Որ սպասում են լեզվիս շարժումին.

Ուզում են լսել ձայնը իմ խռպոտ,

Բայց վախենում եմ, որ լեզուս գազան նրանց հոշոտի:

Սրտումս անլուռ թխպեր են մռայլ,

Որ ծխախոտն է անձայն կուտակել:

Ոչինչ չեմ տենում. աչքերս փակ են.

Վախենում եմ, որ աչքերիս լույսից նրանք կուրանան:

Ես ատում եմ ձեզ խելագար ամբոխ,

Բայց վախենում եմ խուլ մենությունից…

 

 

Նորից

 

Նորից նույն սարսուռը մարմնովս անցավ

Երբ նորից տեսա աչքերը նրա,

Երբ նորից տեսա երկինքը այնտեղ,

Որ իմ ընկերն էր լուռ գիշերներին:

Հանկարծ մթագնեց մթքերը իմ պարզ,

Եւ նորից ընկա անդարձ անցյալի անդունդը մռայլ

Իսկ այնտեղª չարքեր, մոլեգնող քամի,

Ու բարձր մի ձայն ª ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ:

 

 

 

Անդրանիկ Առուստամյան

 

Related posts

Leave a Comment