Women Rights

 Կինը եւ իրավունքը

Այն, որ մեր հասարակության իրավագիտակցությունը բավականին ցածր է, պարզապես ակնհայտ է: Երեւույթը ցայտուն է դրսեւորվում նաեւ Աբովյան քաղաքում, որի փողոցներով քայլելիս` շատ հաճախ հանդիպում ենք կանանց, որոնք փողոցային առեւտրով են զբաղվում, չնայած որ ունեն բարձրագույն կրթություն եւ կարող են աշխատել ըստ մասնագիտության:

Այն հարցին, թե. ՙԻնչու± չեք փորձում աշխատանք գտնել որեւէ հիմնարկում՚.կանանցից  շատերը պատասխանում են. ՙՈրովհետեւ մենք  չունենք գումար կամ ծանոթներ՚:

Մինչդեռ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանված է, որ ՙՔաղաքացին հավասար իրավունակություն ձեռք է բերում իր ծննդյան պահից, եւ այն դադարում է նրա մահվամբ՚:

Այսինքն` մեզանից յուրաքանչյուրը օժտված է հավասար իրավունակությամբ եւ հարկ եղած դեպքում կարող է պաշտպանվել օրենքով. չէ± որ իրավանորմերը կոչված են պաշտպանելու մեր իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը:

Իրավագիտակցություն. ահա թե ինչ է հարկավոր այն կանանց, որոնք բոլորովին իրազեկված չեն իրենց իրավունքների մասին, ինչն էլ նրանց հանգեցնում է իրավապես անպաշտպան իրավիճակին:

ՀՀ օրենսդրությունը բավարար քանակությամբ իրավական նորմեր ունի /հաճախ չկիրառվող/, որոնք նախատեսում են կնոջ պաշտպանությունը` հակաիրավական արարքներից: Շատ հաճախ նմանատիպ դեպքերը մնում են քողարկված, չբացահայտված եւ չեն պատժվում, կամ գոնե դատապարտվում հասարակության կողմից եւ պաշտպանում կնոջը: Կանայք չեն կարողանում հաղթահարել հասարակության կողմից ճիշտ ընկալվելու խնդիրը եւ չեն համարձակվում բացահայտ խոսել իրենց մոտ ստեղծված իրավիճակի մասին: Իսկ այս ամենի արդյունքում կորցնում են իրենց աշխատանքը, տուժում են նյութապես եւ հոգեբանորեն, կորցնում են հավատը  կոնցեպցիոն ՙԵՍ՚-ի հանդեպ:

Կարծում եմ` ՀՀ օրենսդրությունը պարտավոր է պայքար սկսել կանանց նկատմամբ բռնարարքների վերացման ուղղությամբ: Բացահայտելով ոտնձգությունների ենթարկված կանանց` օգնել նրանց պաշտպանելու իրենց իրավունքները` իրազեկելով, որ կա պատժամիջոց` նման դեպքերի համար./ ՀՀ քր. օր-ի 140 հոդ./ եւ հարկավոր է բարձր խոսել մեղավորների մասին եւ դատապարտել նրանց: Կարծում եմ` որպեսզի կինը ավելի պաշտպանված լինի, հարկավոր է ՀՀ  աշխ. օր.-ում մտցնել հոդված, որտեղ կամրապնդվի աշխատողի կյանքի, առողջության եւ ֆիզ. անձեռնմխելիության իրավունքը:

Գտնում եմ, որ իրականացվող աշխատանքներին մասնակից պետք է դարձվեն նաեւ զբաղվածության կենտրոնները, հիմնարկների ղեկավարները եւ, որ ամենակարեւորն է, ՏԻՄ –   ՀԿ սեկտոր – պետական օժանդակություն . այս ամենի արդյունքում կանայք եւ տղամարդիկ կգիտակցեն, որ բոլոր օրենքները  հավասարապես պաշտպանում են բոլորին: Ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու մյուսի արժանապատվությունը, զրկելու աշխատանքից, նյութական ապահովվածությունից:

Եվ, ի վերջո, օրինազանց մարդիկ կամ կվախենան պատժվելուց, կամ կգիտակցեն, թե ինչ է նշանակում հարգել կողքինի իրավունքը եւ արժանապատվությունը. երկու դեպքում էլ նպատակը եւ օրենսդրական խնդիրը հաղթահարված կլինի:

Tehmine Babayan:2005

 

Leave a Reply