Creations in Armenian

Our Curious Neighbors(in Armenian)

Մեր հետաքրքրասեր հարեւանները

Ասում ենª լավ հարեւանը վատ բարեկամից լավ է: Միթե± այդքան կարեվոր են հարեւանները մեր կյանքում:

Երբեմն սննահավատորեն ենք վերաբերվում նրանց: Օրինակª եթե առավոտյան տանից դուրս գալիս տեսնում ենք այն հարեւանին ում համարում ենք բացասական լիցքեր հաղորդող անձնավորություն, կամ տեսնում ենք մեկ ուրիշ հարեւանի դատարկ դույլերով, մտածում ենք, որ անշուշտ այսօր գործերը վատ ընթացք կունենան:

Մենք ինքներս մեզ ներշնչում ենքª բացասական աուրայով շրջապատելով մեզ եվ այդ գոյացող էներգիան հանգիստ չի տալիս մեզ ամբողջ օրը: Բայց ին±չ մեղք ունի այդ խեղջ հարեւանը, որ դատարկ դույլերով դուրս է եկել բակª ջրի, քանի որ կրկին անգամ շենքում ջուր չի եղել:

Կան նաեվ ՙաներես՚ հարեւաններ, որոնք օրվա որ ժամի իրենց հարմար է (կարեվոր չէ վաղ առավոտ է եվ դու քնած ես, կամ էլ երեկոյան կողմ է ու դու ճաշում ես) այցելում են ձեզª իրենց սիրելի սերիալը դիտելու, քանի որ այդ ալիքը իրենց տանը լավ ցույց չի տալիս:

Իսկ կան նաեւ այսպես կոչված BBC հարեւաններ, որոնք տեղյակ են ամեն ինչից ինչ կատարվում է շենքում ներառյալ մանրամասները; թե ինչու երրորդ հարկի նոր հարեւանը այդքան հաճախ ուշ է տուն գալիս եվ գիշերվա կեսին աղմուկ բարձրացնում տանը: Այդպիսի հարեւանները կարող են բացահայտել եվ պարզաբանել շատ ՙմութ՚ հարցեր մյուս հարեւանների հետ կապված, օրինակª պարզվում է հինգերորդ հարկի բնակիչը տունը վաճառում է մի երիտասարդ երաժիշտի, դե բնականաբար նրանք դեմ են, քանի որ էդ էր մնացել պակաս , նրանք գլուխ չունեն նրա աղմուկին:  Կամª չորորդ հարկի հարեւանի հարսի շորը ինչ ՙնախնադարյան՚ էր, քննադատում խնամիների թոշնած ծաղիկները, անճաշակ հագնվածքը եվ ադպես շարունակ:

Բայց շատ հաճախ, երբ մեզ վատ ենք զգում կամ անհանգստացած ենք մի հարցի շուրջ շտապում ենք հարեւանից խորհորդ հարցնելու եվ հոգիներս թեթեվացնելու: Նրանք աջակցում են մեզ, եթե չեն կարող օգնել, գոնե համբերատարությամբ լսում են:

Մի խոսքով հարեւանների մասին կարելի է շա~տ խոսել, նրանք եղել են ու կլինեն, միայն մի փորձեք նրանց վերադաստիարակել, կամ էլ հետաքրքրվել,թե:ՙ Էս ուշ ժամին որտեղից է գալիս՚: Փորձեք ընդունել նրանց ինչպիսին, որ կան: Այս ամենին մոտեցեք հումորով եվ մի մոռացեք ժպտալ շատ հաճախ:

Related posts

Leave a Comment