My Small and Great Abovyan

Լեռնային երկրի իմ հրաշք քաղաք,

Հատիսի լանջին բացաված մի ծաղիկ,

Ուր անուրջներս եմ երկնել անաղարտ,

Ուր հորդել արցունք , վառել ժպիտ:

Ու ծխացել է բերկրանքով անեղծ,

Սիրտն իմ բոցավառª առաջին սիրով,

Ուր արտասվել է հոգիս հուսազերծ,

Ար¢ամուտի դժգույն շողերով:

Ուր ես ծնկաչոքª Տիրոջ տաճարում,

Թոթովել եմ իմ աղոթքն առաջին,

Եւ ուր մոլորվածª կյանքի մացառում

Մայրական խրատ ստացել անգին:

 

Լեռների երկրի իմ ծաղիկ քաղաք,

Պա¯րզ, խորախորհու°րդ դու իմ օթ¢ան,

Դու Մեծ Ուսւցչի անունով կնքված

Իմ փոքրի¯կ,  բայց մե°ծ, չքնաղ Աբովյան:

Մհեր 2005

 

 

Leave a Reply