Spring Mama

Գարնան գալու հետ մեկտեղ բնության զարթոնքին ավելանում է կնոջ թովչանքը, և ծնվում է գարնան առաջին տոնը`Մարտի 8-ը: Կարծում ենք,որ սա ամենևին էլ պատահական չէ,և բնությունն ինքն էլ իր զարթոնքով մեծարում է աշխարհի բոլոր կանանց ու մայրերին,և այդ մեծարումը շարունակվում է շուրջ մեկ ամիս`մինչև ապրիլի 7-ը: Ինչպես որ գարունն է մեզ պարուրում խնդությամբ ու գեղեցկությամբ,այնպես էլ կանայք,մայրերն են անսահման բերկրանք ու ջերմություն պարգևում համայն մարդկությանը իրենց քնքշությամբ ու հոգատարությամբ: Կնոջ ամենասուրբ առաքելությունը մայր լինելն է,իսկ մայրերին կարելի է շնորհավորել ու ջերմ խոսքեր հղել ամեն օր և,հատկապես,այս մեկամսյակի ընթացքում:Ուստի և, մենք էլ, շնորհավորում ենք աշխարհի,և հատկապես մեր փոքրիկ Աբովյանի բոլոր կանանց ու մայրերին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ.
Թող ժպտացող ձեր աչքերում
Անվերջ բացվող գարուն լինի,
Եվ ձեր հոգու խոր անկյունում
Արև,ժպիտ ու սեր լինի:

Leave a Reply