Words of Heart

Ես գրում եմ այս խոսքերը

Դաջված սրտիս այն խորքերում,

Միշտ ինձ տանջող այն մտքերը

Երազները, փափագները:

Երբեք-երբեք դուք մի փնտրեք ավելի լավն ուրիշ հողում

Ավելի լավն ուրիշ հողում այդ մեզ համար չէ ստեղծվում,

Ավելի լավն եկեք փնտրենք հենց մեր հողում, հայրենիքում

Հենց մեր երկրումª Հայաստանում, հաստատ գիտեմ, որ կգտնեմ ավելի լավն այս աշխարհում:

 

Երբեք-երբեք դուք մի լքեք մեր հարազատ հայրենիքը,

Երբեք-երբեք դուք մի լքեք մեր հարազատ բերք բարիքը,

Ուրիշ հողում մեր հայկական ոչինչ չկա

Ուրիշ հողում մեզ պատկանող մի ծառ չկա:

 

Ուրիշ հողում մեր Սեւանի պես լիճ չկա

Ուրիշ հողում մեր Գեղարդի պես վանք չկա,

Ուրիշ հողում մեր թոնրի լավաշ չկա

Ուրիշ հողում մեր հայկական հոտը չկա:

 

Երբեք- երբեք չխաբնվեք փողին գահին

Երբեք- երբեք չխաբնվեք մեքենային, հեռախոսին,

Երբեք- երբեք ձեզ մի ստիպեք միշտ արցունքով անվերջ սպասել

Միշտ կարոտով ու անհամբեր մեր հայրենիք վերադառնալ դուք փափագեք:

 

Ահա սա էր սրտիս խոսքը

Որ մտել էր հոգուս խորքը

 

Leave a Reply