Articles/Հոդվածներ

The Magic hands of Master Mels-in Armenian


Վարպետ Մելսի հրաßագործ ձեռքերը

Վերջերս Աբովյանում բացահայտեցինք եւս մեկ ßնորհալի արվեստագետ։ Վարպետ Մելսը աßխատում է փայտի  հետ կամ ինչպես ինքն է ասում՝ կյանք է տալիս փայտին սկսած 1978 թվականից։

Մենք այցելեցինք նրան եւ ßատ տպավորված էինք՝ տեսնելով այնքան սքանչելի փորագրված զարդատուփեր, սկուտեղներ, խաչփայտեր եւ տարատեսակ այլ բաներ։

– Ինչպե՞ս սկսեցիք աßխատել փայտի հետ։

   Երիտասարդ ժամանակ տարված էի նկարչությամբ, նաեւ խճանկարներ էի ստեղծում եւ հավանաբար ոչ վատ. սրանցից մեկը մրցանակ ßահեց Մոսկվայում, Äողովրդական նկարիչների համամիութենական տանը կայացած ցուցահանդեսում։ öայտի մեջ ինչ-որ բան գրավեց գերեց ինձ…Հաստատ չեմ կարող ասել թե ինչ էր դա։ Եվ հիմնականում ինչ սովորեցի՝ ինքնուսուցում էր. այցելում էի թանգարաններ, ուսումնասիրում գրքեր, ßրջապատս ու ամեն ինչ, որ բան ուներ ասելու հայկական զարդանախßերի ու փորագրության մասին։   

    Արդյո՞ք դժվար չէր այդպես։

 

   Երբ կլանված ես մի բանով, միգուցե իրերն ավելի հեßտ են թվում քան դրանք իրականում կան։ Յուրաքանչյուր անգամ, երբ ջանք ես թափում եւ արդյունքում մի կենդանի նախß ու պատկեր է ծնունդ առնում, հավելյալ լիցք ես ստանում։ Ինձ նաեւ խրախուսել են նßանավոր արվեստագետներ, ինչպիսիք Խանջյանն է ու փորագրիչ Üաղաßյանը։ 

 

   Տեսնում եմ, որ մեծ փորձառություն եք անցել որպես ստեղծագործող։ Ինչ տարբերություն եք տեսնում ներկայի ու, ասենք, 10-15 տարի առաջ եղած իրականության մեջ։

 

   Üախկինում, որպես արվեստագետ, ավելի գնահատված էի ինձ զգում, մարդիկ ավելի հարգանքով էին վերաբերվում աßխատանքիս ու ես ինձ զգում էի ստեղծագործ համայնքի մի մասնիկ։ Աßխատանքներս վաճառվում էին արվեստի խանութում, ուր ամեն գործ չէր կարող հայտնվել, միջավայրն ավելի հարգալից էր ինձ նման մարդկանց համար… 

 

   Իսկ այսօ՞ր։

 

   Այսօր ամենուր կան հուßանվերի խանութներ, սակայն սրանք ավելի առեւտրային են եւ առանձնապես աչքի չեն ընկնում որակի ու արվեստի մասին իրենց մտահոգությամբ։ Եթե նախկինում նկարում ու փորագրում էր նա ով սիրում էր դա անել, ապա այսօր ինժեներն ու վարորդն էլ է դա անում՝ ապրուստ վաստակելու համար։ Եւ Վերնիսաժը այն տեղն է, ուր խառնվում են արվեստագետն ու առեւտրականը. այն ßուկա է խաղի իր կոßտ կանոններով… Ստեղծագործելու կարողություն ունեցող մարդը ստիպված է նաեւ առեւտրական դառնալ… Հեղինակային իրավունքի մասին չեմ խոսում. մարդիկ հաճախ են փորձում կրկնօրինակել իմ աßխատանքները. նույնը չեն կարողանում անել, բայց դա չի խանգարում գնորդ գտնելու համար։ Ի՞նչ կարող ես անել։ Ստեղծագործողի համար դժվար ժամանակներ են հիմա…

Related posts

Leave a Comment