Dedicated to A.G.

Ա.Գ-ին


Գիտես` գժվում եմ…
Անզորությունից, իմ սիրո ուժը քեզ փոխանցելու:
Գիտես` գժվում եմ…
Երջանկությունից`քոնը լինելու
Գիտես` գժվում եմ, երբ դու տխուր ես,
Երբ քո աչքերի փայլը չեմ տեսնում,
Գիտես` գժվում եմ….
Երբ ինձ թվում է, որ սիրո հուրս քեզ չի ջերմացնում:
Բայց ես սիրում եմ:
Սիրում անսահման,սիրում ամեն ժամ ու ամեն վայրկյան:
Սիրում եմ` անգամ եթե տխուր եմ,եթե հոգնած եմ, կիրքս ննջում է:
Անգամ, երբ խանդի չար ալիքն է գալիս` փորձում է խեղդել:


Անգամ երբ սերս ապացուցելու համար ոչ մի բան չեմ կարող անել:
Քանի ապրում եմ, քանի շնչում եմ,
Ես ամեն վայրկյան հավիտյան քոնն եմ…
ՈՒ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…
****
Մեր սերը, մեր սերը`
հարություն առնող աստվածների պես`
հազար մի փորձանք կարող է անցնել
հազար խոչընդոտ` ջարդել- ջախջախել
ու հարատեւել:
Մեր սերը, սերը մեր Աստվածատուր,
չի սպառի նրան ժամանակը լուռ,
չի ծածկի նրան դարերի մամուռն,
չի ունենա ցավ, կսկիծ ու մռմուռ:
Ձեւափոխվելով, թարմ ու նոր շնչով
զօր գիշեր մեզ հետ կգա ամենուր:
***
Ճրագի պես դողում եմ ես,
Բայց` լույս տալիս:
Անհավատի պես կասկածում`
Բայց հույս տալիս:
… Կարծես վաղուց սիրում եմ քեզ…
… Բայց խույս տալիս…
ՆԱՆԱ

 


Leave a Reply