Another victory came to Abovyan

Հերթական հաղթանակը բերեցին Աբովյան

Այս տարի` ամռանը, Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան (տնօրեն Մ.Բադալյան) մասնակցեց հարավկովկասյան երկրների "Ուռեկի-2011" 3-րդ միջագային  փառատոնին և արժանացավ Գրան Պրի մրցանակի:

Սրանից հետո ստուդիան "Մենք 35 տարեկան ենք" խորագրով համերգային հաջող ծրագրով հանդես եկավ Հայպետֆիլհարմոնիայի "Առնո Բաբաջանյան" համերգասրահում: Գրական-գեղարվեստական երեկոն նվիրված էր ՀՀ անկախության 20 և Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակին: 

Համերգից  հետո ստացվեց պաշտոնական հրավեր` մասնակցելու Թբիլիսիում տեղի ունեցող ամենամյա թվով 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնին:

Փառատոնի անցկացման աշխատանքները համակարգում էր Թբիլիսիի "Современник" թատրոնի տնօրեն Նանա Ակուջավան:

Վրաստան մեկնած Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր "Լինա" մշակութային կենտրոնը(տնօրեն Էվելինա Ասատուրյան), որն զբաղվում էր մեր մասնակիցների  կազմակերպչական բոլոր խնդիրներով և որի կազմում էլ աբովյանցիները մասնակցեցին փառատոնին:

Թբիլիսիում նոյեմբերի 25-28 տեղի ունեցած փառատոնին մասնակցում էին տարբեր մշակութային կոլեկտիվներ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Հունաստանից,որոնք հանդես եկան անհատական և խմբակային երգերի ու պարերի կատարումներով:

 Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան փառատոնին հանդես եկավ "Տաղ արշալույսի" (խոսք` Վ.Հովակիմյանի, երաժշտ.` Մ.Բադալյանի) և "Հայաստան" (խոսք և երաժշտ.` Ա.Մնացականյանի) երգերի կատարումներով և մենապարով: Աբովյանի մեր ներկայացուցիչներն "Էստրադային երգ" անվանակարգում արժանացան 1-ին մրցանակի:

Շնորհավորում ենք Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիային հաղթանակի առթիվ, մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ` մեր քաղաքի պատիվը տարբեր փառատոններում բարձր պահելու համար:

 

Leave a Reply