Articles/Հոդվածներ

Խաղաղ օվկիանոսի ափից գրում է արվեստագետ Ալեքսանդր Մարությանը

Նկարիչ, քանդակագործ եւ գրաֆիկ դիզայներ` Ալեքսանդր Մարությանը 70-80 ական թվերին ապրել ու աշխատել է Աբովյան քաղաքում: Ստորեւ ներկայացնում ենք  Հետք online-ի  թղթակից` Անուշ Քոչարյանի հարցազրույցը Վարպետի հետ: Ողջույն, ինչպե՞ս եք: Չզրուցեցինք… Լավ, Անուշ ջան, վերջերս գործս շատ է, քիչ եմ լինում օն-լայն: Հասկանալի է: Այս պահին ինչի՞ վրա եք աշխատում:   Անահիտ աստվածուհու անտիկ հունական քանդակի կրկնօրինակն են բերել, որպեսզի պատվանդան սարքեմ: Եվ այս տեսակ տարբեր նախագծեր: Չեմ ուզում խանգարել, գուցե վաղը զրուցե՞նք:

Read More
Articles/Հոդվածներ

The children are our stars

Աստղադիտական բացօթյա միջոցառում Աբովյան քաղաքում Երեխաների պաշտպանության միջազգային օրը  Աբովյան քաղաքում նշվեց յուրահատուկ ձևով` վերածվելով իսկական տոնի. Աբովյանի “ՍԱՏԱՐ” հոգեբանական կենտրոնի և “Գուդրայք Ջոն” աստղասերների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվեց աստղադիտական բացօթյա միջոցառում: Աստղադիտական երեկոն  նվիրված էր ոչ միայն Երեխաների պաշտպանության միջազգային  օրվան, այլև Անանիա Շիրակացու 1400-ամյակին: Երեխաները, նրանց ուղեկցող ծնողներն ու բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան երեք աստղադիտակների միջոցով տեսնել Լուսինը, Սատուրնը, աստղերը: Հատկապես ոգևորված ու տպավորված էին երեխաները. “Շատ լավ էր, իմ երազանքներից մեկն իրականացավ, ես տեսա Լուսինը, Սատուրնը. թվում էր, թե իրական չեն. կարծես  հրաշք…

Read More
Articles/Հոդվածներ

“Manana” project in Abovyan

“Մանանա” քրիստոնեական-երիտասարդական ծրագիրը պատրաստվել և իրագործվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից` 2010 թվականից սկսած: Ծրագիրն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների միջոցով: Ծրագրի նպատակն է օգնել երիտասարդներին ճանաչել Աստծուն և ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու դավանանքի և ավանդույթներին: Ինչպես նաև այն հնարավոևություն է տալիս երիտասադներին` արտահայտելու սեփական տեսակետն իրենց հուզող արդի խնդիրների վերաբերյալ և ձևավորել քրիստոնեական աշխարհայացք ու մտածողություն:

Read More
Articles/Հոդվածներ

An interesting event-exhibition

Հետաքրիր միջոցառում-ցուցահանդես` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին Աբովյանի քաղաքի “Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության” թանգարանում ապրիլի 15-ին տեղի ունեցավ  հետաքրիր միջոցառում-ցուցահանդես` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին:

Read More
Articles/Հոդվածներ

More, than Money

Ավելին, քան փողը Ի՞նչ եք կարծում, 10-11 տարեկան երեխան կարո՞ղ է տարբերել չեկային հաշիվները խնայողական հաշիվներից կամ պատկերացում կազմել ավանդ, վաստակ,տոկոս և, ի վերջո, դրամ հասկացությունների մասին: Կարծում եմ, մի փոքր թերահավատորեն կմոտենաք այս հարցի դրական պատասխանին: Բայց եթե այցելեք Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության և HSBC բանկի կողմից իրականացվող <<Ավելին, քան փողը>> արտասադասարանական դասընթացին, ապա ինքներդ կհամոզվեք, որ տարրական դպրոցի շատ երեխաներ արդեն տիրապետում են դրամ վաստակելու և ծախսելու, այն խնայելու և ուրիշների հետ կիսելու գաղտնիքներին: Այսօր Կոտայքի մարզում այս ծրագրի մեջ ընդգրկված է ինը դպրոց, որտեղ ՀՊՆ վերապատրաստված ուսուցիչները…

Read More
Articles/Հոդվածներ

Cleaning day in the church

Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում և դրան հարակից տարածքում այսօր մաքրության օր էր: Վաղ առավոտից մի խումբ երիտասարդներ սկսեցին եկեղեցու ներսի և դրսի մաքրման աշխատանքները: Նախաձեռնությունը կազմակերպվել էր Աբովյանի Քարոզչական Կենտրոնի կողմից, որը Սուրբ Էջմիածնի Քարոզչական Կենտրոնի մասնաճյուղն է Աբովյանում: Կենտրոնի հիմնադիրն է Հոգեշնորհ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանը: (Սուրբ Էջմիածնի Քարոզչական Կենտրոնը հիմնադրվել է 2011թ. մարտի 13-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի և գահակալության 12-ամյակի կապակցությամբ):

Read More
Articles/Հոդվածներ

Instead of changing faces Armenia needs a new solutions

Հայաստանին պետք է ոչ թե դեմքերի փոփոխություն, այլ նոր լուծումներ “Առաջին լրատվական”-ի զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր-պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը: – Երկուշաբթի օրվանից Հայաստանը մտնում էնախընտրական քարոզարշավի շրջան, բայց դրաննախորդած շրջանն էլ պակաս նախընտրական շրջան չէր: Ձեր գնահատմամբ, այս ամբողջ ընթացքում, երբանընդհատ խոսվում էր ընտրությունների մասին, նոր ուայլ որակի Ազգային ժողով ձևավորելու նպատակներիմասին, արդյոք կա՞ն նախադրյալներ, որ այս Ազգայինժողովն այլ է լինելու ու որակապես նորն է լինելու:

Read More
Articles/Հոդվածներ

“Unite for children, save futures”

“Երեխայի հանդեպ բռնությունը չարիք է” Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում մարտի 29-ին տեղի ունեցավ երեխայի իրավունքների պաշտպանության և երեխայի հանդեպ բռնության տեղեկատվական միջոցառում: Այն նախաձեռնել և վարում էր դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մաղաքյանը, ով հանդիսանում է ՙ”Save the children”  միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության  “Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան” ծրագրի երեխայի պաշտպանության թիմի անդամ:

Read More