Articles/Հոդվածներ

About the management of migration flows (in Armenian)

Միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով Ք. Հրազդան: Աշխատանքի և զբաղվածության կենտրոնում  փետրվարի 29-ին տեղի ունեցավ <Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում> թեմայով սեմինար- քննարկում, որը կազմակերպվել էր <People in need> չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից: ԶԼՄ-ների համար նախատեսված սեմինարին մասնակցեցին Կոտայք, Գեղարքունիք մարզերի թերթերի և հեռուստատեսությունների խմբագիրներ, լրագրողներ: Նպատակն էր լրագրողներին առավել մանրամասն տեղեկատվություն տալ  ՀՀ-ում միգրացիոն ոլորտում իրականացվող գործընթացների մասին, որը հնարավորության կտա լրագրողներին` առավել խոր վերլուծություն կատարել ու ոլորտը հստակ ներկայացնել հասարակությանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ <People in need> չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի PR պատասխանատու Լիանա Գյոզալյանը, ով…

Read More
Articles/Հոդվածներ

Snow- Venera in Abovyan

Արդեն մի քանի օր է, ինչ Աբովյան քաղաքում առատ տեղումներ են` ձյան տեսքով: Իհարկե, ձյունն ինքնին հաճելի է, բայց մինչ մեզանից շատերը, տանը նստած,   վայելում էին տեղացող ձյան խոշոր փաթիլների գեղեցկությունը, մեր երկու համաքաղաքացիները` գեղանկարիչ Գոռ Աբրահամյանը և լրագրող, կիթառահար Վանիկ Հակոբյանն այդ նույն ընթացքում օգտվեցին ձյան առատությունից և  մասնագիտական մոտեցում ցուցաբերեցին` կերտելով Միլոսյան Վեներայի արձանը` Աբովյան քաղաքի <Անմար կրակ>-ի մոտ:  Արձանի պատրաստումն իրականացվել է գիշերը և տևել է մոտ երկու ժամ: Ձյունե Վեներան ունի 2 մետր բարձրություն և շատ նման է բնօրինակին: Գոռ Աբրահամյանը նշեց, որ հիմնականում աշխատել են ձեռքերով`…

Read More