Articles/Հոդվածներ

Abovyan rehabilitation centre

Հայ օգնության ֆոնդի Աբովյանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 2011թ.-ին` "Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում" ծրագրի շրջանակներում:
Կենտրոնն սպասարկում է Աբովյան քաղաքի և շրջակա գյուղերի` օրենքի հետ խնդիրներ ունեցող, դժվար իրավիճակում գտնվոց երեխաներին և նրանց ընտանիքներին: Այն արդեն աշխատում է 29 ընտանիքի 32 անչափահաս երեխաների հետ, որոնց մի մասը հաշվառված է ոստիկանության անչափահասների բաժնում, իսկ մնացածների հետ աշխատանքներ են տարվում կանխարգելման նպատակով:


Հայ օգնության ֆոնդի վերականգնողական կենտրոնում փետրվարին տեղի ունեցավ Անչափահասների արդարադատության ոլորտում շահագրգիռ կողմերի համագործակցության հնարավորությունները թեմայով հանդիպում, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի` ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի(ԸԿԵԻՊԲ), Աբովյանի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, կրթության, սպորտի և երիտասարդության բաժնի, ոստիկանության անչափահասների Աբովյանի բաժնի, "Սատար" հոգեբանական կենտրոնի, Աբովյան քաղաքի դպրոցների, թիվ 1 կրթահամալիրի ներկայացուցիչները:

Քննարկման հիմնական շեշտադրումը ոլորտում առկա շահագրգիռ կողմերի միջև համագործակցության զարգացումն էր: Այդ թեմայով զեկուցեց "Երեխաների աջակցության կենտրոն"-ի տնօրեն Միրա Անտոնյանը, ով կարևորեց արդյունավետ համագործակցությունը` ի նպաստ երեխաների շահերի: Այնուհետև անչափահասների համագործակցության ոլորտում անօրինական վարքի ցուցաբերման կանխարգելման անհրաժեշտությանն անդրադարձավ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ԸԿԵԻՊԲ պետ Արտյուշա Պետրոսյանը:

Ոստիկանության և Աբովյանի թիվ 1 կրթահամալիրի ներկայացուցիչները հատկապես կարևորեցին վերականգնողական կենտրոնի արդյունավետ համագործակցությունը իրավապահ մարմինների և դպրոցների հետ:

Հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ վերականգնողական կենտրոնը կնպաստի ոլորտում առողջ, արդյունավետ համագործակցության զարգացմանը և առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:

Related posts

Leave a Comment