Articles

From Abovyan local employment center

1Հարգելի գործընկեր`

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ 2010թ.-ից ստեղծվել և գործում է Գործատուների Խորհուրդ, որի նպատակն է շահագրգիռ կողմերի հետ համատեղ քննարկել Աբովյանի տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորությունները, խնդիրները և հեռանկարները:
Հմտություններ չունեցող ու տեխնոլոգիապես հնացած մեթոդներով աշխատող մարդիկ բացասական ազդեցություն ունեն վերը նշվածի իրականացման հաջողության համար: Կրթված աշխատուժն էական նշանակություն ունի գործող ձեռնարկությունների գոյատևման կամ նոր ընկերությունների ստեղծման համար:

Գործատուների Խորհրդի խնդիրներն են`

-Վերհանել` աշխատուժի հետ կապված գործատուների վրա բացասաբար անդրադարձող խնդիրները և ռեսուրսների համախմբման միջոցով ձևավորել որակյալ աշխատուժ

-Մշակել ծրագրեր և առաջարկել փոփոխություններ զբաղվածության ու մի շարք այլ անհրաժեշտ օրենքներում` շրջանում առկա աշխատատեղերը պահպանելու և ավելացնելու նպատակով
-Գործատուների շրջանում տարածել տեղեկություններ աշխատուշակայի մասին
-Կազմակերպել միջոցառումներ` համաշխարհային տնտեսական ճգնաժամից գործարար ավանդույթները պահպանելու և արտագաղթը դիմադրելու համար
-Տաղանդավոր մարդկանց ներգրավել համապատասխան աշխատանքներում
-Հակազդել տնտեսական կազմակերպությունների մոտ տեղի ունեցող անցանկալի զարգացումներին
-Մշակել միջոցներ` աշխատաշուկայում խոցելի համարվող խմբերի շահերի պաշտպանության և թերպատրաստված երիտասարդության զարգացման համար և այլն:
-Հանդես գալով առաջարկություններով և, մասնակցելով Գործատուների Խորհրդի քննարկումներին, Դուք կարող եք քաղել հետևյալ օգուտները`
-Ընդլայնել ծանոթությունների շրջանակը և հաստատել գործարար նոր կապեր ու գործընկերություններ
-ՈՒնենալ թափուր աշխատատեղերը որակյալ աշխատուժով համալրելու ընդլայնված հնարավորություններ
-Հայտնաբերել նոր հնարավոր հաճախորդներ և կողմնակիցներ
-Համայնքում ձեռք բերել կարգավիճակ և այլն:

Գործատուների Խորհրդի կազմում ներկայումս ընդգրկված են`

 

1.        Աբովյանի քաղաքապետարանի

 

2.         Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի

 

3.        <Սարանիստ> ՍՊԸ-ի

 

4.        <Թամարա> ՍՊԸ-ի

 

5.         <Արզնու տոհմային ԹՏԽ> ԲԲԸ-ի

 

6.         <Պոլի-Սերվ> ՍՊԸ-ի

 

7.         <Մուլտի Ագրո> ՍՊԸ-ի

 

8.         <Կոտայքի ՃՇՇ> ՍՊԸ-ի

 

9.         Լ.Օրբելու անվան համալսարանի

 

10.    Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարանի ներկայացուցիչները:

 

Խորհրդի աշխատանքային պլան ծրագրերի մշակման համար դիմում ենք Աբովյանի տարածաշրջանի բոլոր կազմակերպություններին ցուցաբերել ակտիվ մասնակցություն և ցույց տալ լրացուցիչ առաջարկություններ հետևյալ հասցեով.

 

ք.Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, Աբովյանի քաղաքապետարանի վարչական շենք 1-ին հարկ, Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոն

 

 հեռախոս 0222 20315, 0222 24552

 

էլ.փոստ` abovyan@employment.am

Ցանկանում ենք բոլորիդ ստեղծագործական նորանոր հաջողություններ մեր քաղաքին վերադարձնելու իր արդյունաբերական և կուլտուրական երբեմնի փառքը:

Լավագույն բարեմաղթանքներով`

Աբովյանի տարածքային Գործատուների Խորհուրդ:

Մարտ 2012թ.

ք.Աբովյան

 

 

 

 

 

Related posts

Leave a Comment