Articles/Հոդվածներ

Ladies of the Museum (in armenian)

Թանգարանի կանայք

Այս վերնագիրը պետք է հասկանալ բառիս բուն և փոխաբերական իմաստներով, քանզի Աբովյան քաղաքի <Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության> թանգարանի աշխատակից կանայք մեծ նվիրումով են կատարում իրենց  պարտքը մշակույթի հանդեպ: Հարկ է նշել, որ թանգարանի տասներեք աշխատակիցներից տասնմեկը կանայք: Բազմիցս առիթ եմ ունեցել առնչվելու աշխատակազմի հետ և ամեն անգամ հիացել եմ, թե ինչպես են նրանք այդքան համերաշխ ու բարեկամական մթնոլորտ ստեղծել:

Մշակույթը պահանջում է մեծ նվիրում, և բավականին դժվար է համատեղել ընտանիքն ու աշխատանքը, որպեսզի ոչ մի կողմն էլ չտուժի: Երիտասարդները նոր շունչ են հաղորդում, իսկ տարիքով ավելի մեծերը` Ասլիկ Հակոբյանը, Էլմիրա Գալստյանը,  օգնում են իրենց խորհուրդներով և փորձով: Թանգարանի կանայք ակտիվորեն արձագանքում են ցանկացած կազմակերպվող մշակութային միջոցառման, ունեն ձևավորված ավանդույթ` տոներն ու ծննդյան օրերը միասին նշելու:

Շատերը, գուցե, մտածեն, թե ինչպես է հնարավոր ճիշտ կազմակերպել աշխատանքները, եթե <այսքան կին հավաքվել է մի տեղում>: Ահա թե ինչ ասաց տնօրեն Արամայիս Սեդրակյանը. <Սկզբում բավականին դժվար էր, քանի որ նրանցից յուրաքանչյուրն անհատականություն է: Հետագայում, նրանց ճանաչելով, հասկացա, որ նրանք շատ հայրենասեր են, կազմակերպված: Կանանց միջազգային օրվա և մայրության ու գեղեցկության միամսյակի առթիվ ջերմորեն շնորհավորելով նրանց, բոլոր կանանց ու աղջիկներին, մաղթում եմ անձնական երջանկություն և համոզված եմ, որ միշտ կմնան մշակույթին նվիրված>:

                                                                                                           

Related posts

Leave a Comment