Aid to agriculture

1 Գյուղատնտեսական խորհրդատվություն-դասըթնաց Կոտայքի մարզում

Կոտայքի մարզի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնում (ԳԱՄԿ) ապրիլի 18-ին տեղի ունեցավ գյուղատնտեսական խորհրդատվություն-դասըթնաց,

 որը նախատեսված էր “ՀՀ Կոտայքի մարզի երեխաների աղքատության կանխարգելում” ծրագրի  շահառուների համար: Ծրագիրն իրականացնում է Երեխաների աջակցության կենտրոնը “Բաց հասարակության հիմնադրամներ” կազմակերպության և Հայ օգնության ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:

Հանդիպման նպատակն էր մասնագիտական խորհրդատվությամբ աջակցել ծրագրի շահառու ընտանիքներին` սեփական տնտեսությունների առավել արդյունավետ վարման, գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման և բարձրարժեք մշակաբույսերի մշակության ուղղությամբ:

Դասընթացին մասնակցում էին մոտ 25 ֆերմերներ` Կոտայքի մարզի տարբեր համայնքներից:

Ներկա էին ԳԱՄԿ-ի գյուղատնտես-խորհրդատուներ, Հայաստանի պետական ագրարային համալսարանի բուսաբուծության ամբիոնի ներկայացուցիչներ:

Կոտայքի ԳԱՄԿ-ի, ինչպես նաև հրավիրյալ մասնագետների կողմից սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին գյուղատնտեսական տարբեր թեմաներ, քննարկվեցին առավել տարածված խնդիրներն այդ ոլորտում:

Մասնակիցներին տրամադրվեց տեղեկատվական-խորհրդատվական նյութերի փաթեթ:

1

 

1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *