Articles

Cleaning day in the church

1Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում և դրան հարակից տարածքում այսօր մաքրության օր էր: Վաղ առավոտից մի խումբ երիտասարդներ սկսեցին եկեղեցու ներսի և դրսի մաքրման աշխատանքները: Նախաձեռնությունը կազմակերպվել էր Աբովյանի Քարոզչական Կենտրոնի կողմից, որը Սուրբ Էջմիածնի Քարոզչական Կենտրոնի մասնաճյուղն է Աբովյանում: Կենտրոնի հիմնադիրն է Հոգեշնորհ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանը: (Սուրբ Էջմիածնի Քարոզչական Կենտրոնը հիմնադրվել է 2011թ. մարտի 13-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի և գահակալության 12-ամյակի կապակցությամբ):

 Կենտրոնի երիտասարդներից Սիրանույշը նշեց. “Նմանատիպ նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն մաքրության տեսանկյունից, այլև երիտասարդների շրջանում հայ առաքելական եկեղեցին որպես հայրական տուն ընդունելու հոգեբանության սերմանման ու զարգացման համար”:

Մաքրման աշխատանքներին մասնակցում էին ոչ միայն նշված կենտրոնի,   այլև Աբովյան քաղաքի այլ երիտասարդներ:

Մենք ևս, մասնակցելով մաքրության օրվա աշխատանքներին, կարևորում ենք դրանք և հույս հայտնում, որ մեր քաղաքի մյուս հատվածներում ևս տարբեր կառույցների կողմից կիրականացվեն նմանատիպ նախաձեռնություններ:

 1

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

Related posts

Leave a Comment