“Manana” project in Abovyan

1Մանանա” քրիստոնեական-երիտասարդական ծրագիրը պատրաստվել և իրագործվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից` 2010 թվականից սկսած: Ծրագիրն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների միջոցով: Ծրագրի նպատակն է օգնել երիտասարդներին ճանաչել Աստծուն և ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու դավանանքի և ավանդույթներին: Ինչպես նաև այն հնարավոևություն է տալիս երիտասադներին` արտահայտելու սեփական տեսակետն իրենց հուզող արդի խնդիրների վերաբերյալ և ձևավորել քրիստոնեական աշխարհայացք ու մտածողություն:

Աբովյան քաղաքում “Մանանա” ծրագիրը մեկնարկել է այս տարվա մարտ ամսին` Սուրբ Ստեփանոս եկեղեցու երիտասարդաց միության նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 15-ին` Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու երիցատանը: Հանդիպման թեման էր “Քրիստոնեությունը և արդի աշխարհը”: Բանախոսում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գևորգ սարկավագ Ալավերդյանը:

Հանդիպումն սկսվեց ֆիլմի դիտումով, որից հետո երիտասարդները քննարկեցին այն: Բանախոսի կողմից ներկայացվեցին քրիստոնեության և արդի աշխարհի փոխհարաբերակցության վերաբերյալ դիտարկումներ, քրիստոնեության դերն ու նշանակությունը արդի հասարակարգում, կատարվեցին հարցադրումներ դրա վերաբերյալ, որոնք ևս ակտիվ քննարկման արժանացան երիտասարդների կողմից: Կարևորվեց արդի աշխարհում գիտատեխնիկական զարգացման կողքին հոգևոր զարգացվածություն ունենալու նշանակությունը:

Հ.Գ. Ջերմ մթնոլորտում ընթացող մասնակիցները, այդ թվում և մենք, հույս ենք հայտնում, որ նմանատիպ ծրագրերը կտան իրենց ցանկալի արդյունքը` նպաստելով երիտասարդների` հայ եկեղեցու շուրջ համախմբվելուն և քրիստոնեական արմատներին մոտ կանգնելուն:

Leave a Reply