Articles

“Unite for children, save futures”

1“Երեխայի հանդեպ բռնությունը չարիք է”

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում մարտի 29-ին տեղի ունեցավ երեխայի իրավունքների պաշտպանության և երեխայի հանդեպ բռնության տեղեկատվական միջոցառում: Այն նախաձեռնել և վարում էր դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մաղաքյանը, ով հանդիսանում է ՙ”Save the children”  միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության  “Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան” ծրագրի երեխայի պաշտպանության թիմի անդամ:

Անահիտը վերապատրաստում է անցել  “Երեխայի պաշտպանությունը բռնություններից”  թեմայով և հաջողությամբ փոխանցեց ստացած տեղեկատվությունը մասնակիցներին:  Ներկայացվեց բռնության հասկացությունը, երեխայի հանդեպ գործադրվող բռնարարքների տեսակները /ֆիզիկական, հոգեբանական, սեռական և անտեսում/  և դրանց բացասական հետևանքները անձի զարգացման, առողջության ու ինքնադրսևորման վրա: Տեղի ունեցավ քննարկում այդ թեմաների և Հայաստանում վերջին շրջանում երեխաների հանդեպ իրականացված սեռական բռնությունների շուրջ: Երեխաները համակարծիք էին, որ անչափահասների շրջանում անհրաժեշտ է շատ նուրբ մոտեցմամբ իրականացնել  սեռական դաստիարակության, որպեսզի երեխաները խուսափեն իրենց հանդեպ հնարավոր ոտնձգություններից:   Երեխաներից մեկը նկատեց, որ սոցիալական վատ իրավիճակը ընտանիքում իրավունք չի տալիս որևէ մեկին վիրավորել կամ նվաստացնել երեխային:

Քննարկմանը մասնակցում էր նաև “Save the children” -ի ծրագրի պատասխանատուն, ով իր ելույթում մատնանշեց երեխայի հանդեպ բռնության կիրառման կանխարգելման անհրաժեշտությունը, երեխայի իրավունքների հանդեպ հարգանք դրսևորելու կարևորությունը և այս ոլորտում բոլորի ներգրավվածության ու իրազեկության բարձրացման անհրաժեշտությունը:

 

1

Նախաձեռնությունն իրականացվեց  “Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան” /ՄՓԵՀԱ/ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է

Related posts

Leave a Comment