Articles/Հոդվածներ

The children are our stars

Աստղադիտական բացօթյա միջոցառում Աբովյան քաղաքում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը  Աբովյան քաղաքում նշվեց յուրահատուկ ձևով` վերածվելով իսկական տոնի. Աբովյանի “ՍԱՏԱՐ” հոգեբանական կենտրոնի և “Գուդրայք Ջոն” աստղասերների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվեց աստղադիտական բացօթյա միջոցառում:

Աստղադիտական երեկոն  նվիրված էր ոչ միայն Երեխաների պաշտպանության միջազգային  օրվան, այլև Անանիա Շիրակացու 1400-ամյակին:

Երեխաները, նրանց ուղեկցող ծնողներն ու բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան երեք աստղադիտակների միջոցով տեսնել Լուսինը, Սատուրնը, աստղերը: Հատկապես ոգևորված ու տպավորված էին երեխաները. “Շատ լավ էր, իմ երազանքներից մեկն իրականացավ, ես տեսա Լուսինը, Սատուրնը. թվում էր, թե իրական չեն. կարծես  հրաշք լիներ, շատ շնորհակալություն կազմակերպիչներին”,-տպավորություններով  կիսվեց 13-ամյա Լիանա Շահբազյանը:

“Գուդրայք Ջոն” աստղասերների Հ/Կ նախագահ Ռուբեն Բունիաթյանը կարևորեց նման միջոցառումների առավել հաճախ կազմակերպումը տարբեր մարզերում, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ ականատես լինեն երկնային հրաշքներին:

“ՍԱՏԱՐ” հոգաբանական կենտրոնի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը, շնորհավորելով բոլոր երեխաներին տոնի կապակցությամբ, նշեց. “Մենք պետք է մեր  մատաղ սերնդին հայացքը վեր պահելու հնարավորություն տանք:  Շնորհավորում եմ բոլորիս գեղեցիկ միջոցառման և տոների առիթով` շեշտելով, որ երեխաներն են մեր աստղերը:”

Հ.Գ. Հունիսի 1-ին լրացավ նաև “ՍԱՏԱՐ” հոգաբանական կենտրոնի գործունեության 2 տարին, ինչի առիթով շնորհավորում ենք` մաղթելով ուժ ու եռանդ` սատարելու նրանց, ովքեր կարիք ունեն:

Related posts

Leave a Comment