News/Նորություններ

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները: Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն: «Սարդարապատ» շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող և իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին: «Սարդարապատ» շարժումը միևնույն ժամանակ զգուշացնում է հանցավոր վարչախմբին, որ…

Read More
Articles/Հոդվածներ

ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ընթերցողին ենք ներկայացնում Ալեն Ավագյանի հարցազրույցը պրոֆեսսիոնալ մոդել, Աբովյանի քաղաքացի՝ Վարդան Մնացականյանի հետ: Վերջերս մեր մոդելային ասպարեզը սկսում է առաջընթաց արձանագրել,ի հայտ են գալիս նոր մոդելներ:Ես ունեցա փոքրիկ հարցազրույց Հայաստանի 1-ին եւ պրոֆեսսիոնալ մոդելներից մեկի՝Վարդան Մնացականյանի հետ: -Ինչպե՞ս սկսեցիք ձեր մոդելային կարիերան: -2006 թվականին,երբ լույս տեսավ այդ ժամանակահատվածի թերեւս միակ ու հետաքրքիր “Es Yes”ամսագիրը,նրա 2-րդ համարում մրցույթ էր հայտարարվել՝”Yes Models”մրցույթը:Քույրիկիս հետ ուղարկեցինք իմ նկարները,որոնք արված էին մեր խոհանոցում,իսկ նկարներիս հետեւի ֆոնում կային խոհանոցային պարագաներ:Մտքովս չէր անցնի անգամ,որ այդ նկարները կտպագրվեն ամսագրում եւ մրցույթի մյուս մասնակիցների պրոֆեսսիոնալ նկարների կողքին կլինեն:Հետագայում 1…

Read More
News/Նորություններ

Աբովյանի քաղաքապետ. «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»

«Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունն ինչ որոշում կայացրել է՝ ես դրան կողմ եմ»,- այսօր Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախագահի փեսան` Կարապետ Գուլոյանը: Ձեր ներկայությունը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ի օգտին եք աշխատելու հարցին՝ Գուլոյանը պատասխանեց. «Ես քաղաքապետ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ ստեղ չլինել: Երկրի նախագահն ա գալիս, ոնց կարա՞մ չդիմավորեմ երկրի նախագահին»:

Read More