Աբովյանի քաղաքապետ. «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»

«Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունն ինչ որոշում կայացրել է՝ ես դրան կողմ եմ»,- այսօր Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախագահի փեսան` Կարապետ Գուլոյանը:

Ձեր ներկայությունը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ի օգտին եք աշխատելու հարցին՝ Գուլոյանը պատասխանեց. «Ես քաղաքապետ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ ստեղ չլինել: Երկրի նախագահն ա գալիս, ոնց կարա՞մ չդիմավորեմ երկրի նախագահին»:

Լրագրողները փորձեցին հասկանալ, ինչպե՞ս է նա վերաբերվում իր կուսակից, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի`Սերժ Սարգսյանին սատարելու որոշմանը: «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»,-ասաց նա:

Իր քաղաքացիական կեցվածքը դրսեւորելու մասին Aravot.am-ի հարցին էլ ասաց, որ դա իր սահմանադրական իրավունքն է եւ պարտավոր չէ դա մասին հրապարակային հայտարարություններ անել:

Մեր հաջորդ հարցին`իրականությանը համապատասխանո՞ւմ էին խոսակցությունները, որ ինքը մարզի ԲՀԿ-ականների հավաք է արել եւ հանձարարական տվել` Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու մասին, ասաց. «Դրանք խոսակցություններ են»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Leave a Reply