Articles/Հոդվածներ

Հիրավի պատմական իրադարձություն՝ Աբովյան քաղաքում

Ավելի քան 60 հազար բնակիչ ունեցող Աբովյան քաղաքում մինչ օրս գործող միակ եկեղեցին 1851 թվականին կառուցված Սուրբ Ստեփանոսն էր` Էլլար թաղամասում: Սակայն մայիսի 14-ին  աբովյանցիներն ու հավատավոր ժողովուրդը ականատես եղան հիրավի պատմական իրադարձության՝ Աբովյան քաղաքում նոր եկեղեցու հանդիսավոր բացման արարողությանը:   Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ն, կառուցվել է  Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ:

Read More
Articles/Հոդվածներ

Ծառուկյանը ուզում էր հայկական ճոխ եկեղեցի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանը: – Պարոն Ղուլյան, նախօրեից քննարկվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝ ոչ հայկական եկեղեցու ճարտարապետության մոտիվներով կառուցված լինելը, որ սրբապատկերներն էլ բյուզանդական են: – Հայաստանում եթե որևէ մեկը կհամարձակվի հեռուստատեսությամբ թե օպերայի հրապարակում ճարտարապետության տեսության պատմության մասին դեմ առ դեմ գա և բանավիճի, խնդրեմ: Ես բոլորին անխտիր՝ ակադեմիկներից մինչև ուսանող, միասին կամ առանձին, հրավիրում եմ բանավեճի: Թող մեկը համարձակվի ճարտարապետության դոկտորատուրան ավարտած, 30 տարվա դասախոս, գիտաշխատող, բոլորին քաջ ծանոթ որպես ռեստավրատոր և գիտնական (բոլորը զանգում են ինձնից են…

Read More
Articles/Հոդվածներ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է, քանի որ հասել է իր նպատակին` եկեղեցին հանձնելու է տերերին` հայ ժողովրդին: Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ հայտարարել է ինքը` Գագիկ Ծառուկյանը: «Եկեղեցին բոլորինն է, հայ ժողովրդինը: Բոլորի առջեւ դուռը բաց է»,- նշել է Ծառուկյանը եւ հավելել, որ բոլորին հրավեր ուղարկվել է` առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: Հարցին, թե որն է պատճառը, որ նրանցից մի քանիսը չկան, Ծառուկյանը պատասխանել է. «Թող իրենք իրենց խղճի առջեւ պատասխան տան, մենք բոլորին հրավիրել ենք»:

Read More
Advertisement

Մայիսի 14-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցու բացումը

«Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը՝ ընդառաջ եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանի խնդրանքին: Նույն օրը նորակառույց եկեղեցում կամփոփվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Օծման արարողության սկիզբը ժամը 15.00-ին»: Ասված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

Read More