Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ ծեծի է ենթարկվել Աբովյանի նախկին քաղաքապետը. վերջինս հիվանդանոցում է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 11-ին, մարմնական վնասվածքներով Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 04:00-04:30-ի սահմաններում Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Իսրայելյանի և մի քանի անձանց միջև, որի ժամանակ էլ նախկին քաղաքապետը ծեծի է ենթարկվել: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նախկին քաղաքապետը եղել է իր սպիտակ գույնի Mercedes մակնիշի 34 MՏ 964 համարանիշի ավտոմեքենայով:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կ. Իսրայելյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն ունի օպերատիվ տվյալներ, թե ով է ծեծի ենթարկել Աբովյանի նախկին քաղաքապետին, ում հայտնաբերելու համար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր գործողություններ: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/20457/

Leave a Reply