News/Նորություններ

Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը: Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանի փոխանցմամբ, ընտրողների ցուցակներում ընդգրված է 43 807 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 18 535 ընտրող: Ձայները թեկնածուների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ. Վահագն Գեւորգյան – 11 227 ձայն, Արթուր Հարությունյան (Պալաչ) – 5 459 ձայն, Կարո Իսրայելյան – 526 ձայն , Էդվին Թադեւոսյան – 520 ձայն, Արթուր Հարությունյան – 159 ձայն: Նշենք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել…

Read More
News/Նորություններ

Աբովյանում 6 թեկնածուներից 4-ը կապ ունի Ծառուկյանի հետ, իսկ նա հայտարարում է՝ չի միջամտելու

Գագիկ Ծառուկյանը Աբովյանի պատվավոր քաղաքացի է, բայց ընտրող չէ եւ չի մասնակցելու քաղաքապետի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը: Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընտրություններին Ծառուկյանի կողմից, նրա ազգական կամ ընդդեմ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի առաջադրած թեկնածուների մասին տեղեկությունները, Իվետա Տոնոյանն ասաց հետեւյալը. «Պարոն Ծառուկյանի դիրքորոշումը Աբովյանի քաղաքապետի ընտրություններին հետեւյալն է՝ թող առաջադրվեն թեկնածուներ, թող ներկայացնեն իրենց ծրագրերը, թող լինի առողջ, արդար մրցակցությունը, թող հաղթի այն մարդը, ում նպատակահարմար կգտնեն աբովյանցիները: Իսկ թե ով է մոտ կամ հեռավոր կապերով կապված պարոն Ծառուկյանի հետ, կարծում եմ,…

Read More
News/Նորություններ

«Ծառայելու եմ Քրիստոսի և նրա հրեշտակների նման». Ում դեմ է առաջադրվում Աբովյանի նախկին քաղաքապետը

Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը մտադիր է մասնակցել Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին:«Այո, ես առաջադրվելու եմ քաղաքապետի ընտրություններում, որովհետև ես ծնվել եմ Աբովյան քաղաքի համար, 50 տարի ապրել եմ այս քաղաքում և ուզում եմ իմ մնացյալ կյանքը ևս ծառայել իմ քաղաքին ու նրա ժողովրդին»,- մեզ հետ զրույցում հայտնեց Իսրայելյանը: Կարապետ Իսրայելյանը Աբովյանի քաղաքապետ է եղել 1999-2008թթ., և այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարապետ Գուլոյանը: 2008թ.քաղաքապետի ընտրություններում Իսրայելյանը չառաջադրեց իր թեկնածությունը և չպայքարեց քաղաքապետի պաշտոնի համար՝ տեղյակ լինելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այդ պաշտոնում ուզում…

Read More
Articles/Հոդվածներ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ

Արծրուն Պեպանյան Ճակատագրի կամոք 1993-ին ինձ հնարավորություն ընձեռվեց շատ մոտիից շփվել իշխանական բուրգի վերնախավի հետ: Դա այն ժամանակն էր, երբ մեծամասնությունը նոր-նոր իշխող կուսակցությունից արտաքսել էր Վազգեն Մանուկանին՝ իր թիմակիցներով հանդերձ: Ու հաղթանակած խաղաղություն էր տիրում վերնախավում: Սակայն շատ չանցած մի նոր ընդվզում առաջացավ, և ՀՀՇ վարչության ութ անդամներ իրենց բուռն դժգոհությունն էին արտահայտում նախագահի վարած քաղաքականությունից: Պայքարը տևեց մոտ մեկ տարի, մեծամասնությունն այս անգամ էլ կուսակցությունից դուրս շպրտեց դժգոհողներին: Եվ ապա նկատվեց մի երևույթ՝ հեռացած սկզբունքային անդամների փոխարեն կամաց-կամաց վերնախավը համալրվեց հլու, սեփական տեսակետը չունեցող կամ ունեցածը պնդելու ոչ…

Read More