Articles/Հոդվածներ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ

Արծրուն Պեպանյան Ճակատագրի կամոք 1993-ին ինձ հնարավորություն ընձեռվեց շատ մոտիից շփվել իշխանական բուրգի վերնախավի հետ: Դա այն ժամանակն էր, երբ մեծամասնությունը նոր-նոր իշխող կուսակցությունից արտաքսել էր Վազգեն Մանուկանին՝ իր թիմակիցներով հանդերձ: Ու հաղթանակած խաղաղություն էր տիրում վերնախավում: Սակայն շատ չանցած մի նոր ընդվզում առաջացավ, և ՀՀՇ վարչության ութ անդամներ իրենց բուռն դժգոհությունն էին արտահայտում նախագահի վարած քաղաքականությունից: Պայքարը տևեց մոտ մեկ տարի, մեծամասնությունն այս անգամ էլ կուսակցությունից դուրս շպրտեց դժգոհողներին: Եվ ապա նկատվեց մի երևույթ՝ հեռացած սկզբունքային անդամների փոխարեն կամաց-կամաց վերնախավը համալրվեց հլու, սեփական տեսակետը չունեցող կամ ունեցածը պնդելու ոչ…

Read More