News/Նորություններ

«Ծառայելու եմ Քրիստոսի և նրա հրեշտակների նման». Ում դեմ է առաջադրվում Աբովյանի նախկին քաղաքապետը

Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը մտադիր է մասնակցել Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին:«Այո, ես առաջադրվելու եմ քաղաքապետի ընտրություններում, որովհետև ես ծնվել եմ Աբովյան քաղաքի համար, 50 տարի ապրել եմ այս քաղաքում և ուզում եմ իմ մնացյալ կյանքը ևս ծառայել իմ քաղաքին ու նրա ժողովրդին»,- մեզ հետ զրույցում հայտնեց Իսրայելյանը: Կարապետ Իսրայելյանը Աբովյանի քաղաքապետ է եղել 1999-2008թթ., և այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարապետ Գուլոյանը: 2008թ.քաղաքապետի ընտրություններում Իսրայելյանը չառաջադրեց իր թեկնածությունը և չպայքարեց քաղաքապետի պաշտոնի համար՝ տեղյակ լինելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այդ պաշտոնում ուզում…

Read More