News/Նորություններ

էլեկտրոնային գրադարանների հասանելիությունը Աբովյան քաղաքում

Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը օրերս ընդունեց էլեկտրոնային գրադարաններ «ELGRAD_1» համակարգի հեղինակներին։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը քննարկեց էլեկտրոնային գրադարանները հասանելի դարձնելու տարբերակները՝ Աբովյան համայնքի բնակիչների համար։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը նշեց, որ չափազանց կարևոր է նոր դարաշրջանի մարտահրավերներին ընդառաջ գնալը և համայնքում թվայնացված գրադարանները ունենալը, որը կնպաստի երիտասարդ սերնդի մասնագիտական և գեղավեստական գիտելիքների կատարելագործմանը։

Read More
Advertisement

Երթ՝ Աբովյանից դեպի Հանրապետության հրապարակ

Սիրելի աբովյանցինե’ր և հարակից գյուղերի բնակիչնե’ր: Հայտնում ենք Ձեզ, որ օգոստոսի 17-ին` ժամը 18:30-ին, Երևանի` Հանրապետության հրապարակում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքը, որին ներկա գտնվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Աբովյանի տարածքային գրասենյակը կազմակերպում է ավտոերթ` դեպի Հանրապետության հրապարակ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ: Երթը կմեկնարկի ժամը 15:45-ին Աբովյան քաղաքի Ծննդատան դիմացի խաչմերուկից: Հարցերի դեպքում զանգահարել՝ 095-04-89-89

Read More