News/Նորություններ

էլեկտրոնային գրադարանների հասանելիությունը Աբովյան քաղաքում

Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը օրերս ընդունեց էլեկտրոնային գրադարաններ «ELGRAD_1» համակարգի հեղինակներին։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը քննարկեց էլեկտրոնային գրադարանները հասանելի դարձնելու տարբերակները՝ Աբովյան համայնքի բնակիչների համար։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը նշեց, որ չափազանց կարևոր է նոր դարաշրջանի մարտահրավերներին ընդառաջ գնալը և համայնքում թվայնացված գրադարանները ունենալը, որը կնպաստի երիտասարդ սերնդի մասնագիտական և գեղավեստական գիտելիքների կատարելագործմանը։

Related posts