Featured Posts

<< >>

Letter to santa

santa

Նամակ Ձմեռ Պապին Ասում ենª Ձմեռ Պապին խորհուդ ունի մանուկների, ինչու չէ նաեւ մեծահասակների համար եւ երբ տարին իր ավարտին է մոտենում եւ դու քո այդ ապրած տարին խնամքով տեղավորում

Words of Heart

ararat

Ես գրում եմ այս խոսքերը Դաջված սրտիս այն խորքերում, Միշտ ինձ տանջող այն մտքերը Երազները, փափագները:

Where is the Armenian Language

r_script_aybem

Էլ ու՞ր մնաց մեր Մեսրոպատառ հայոց լեզուն Առօրյա զրույց. երկու երիտասարդ: -Աաաախպեր բարեւ մորս արեւ : -Պրիվետ ապե: -Ի՞՞շշկա չկա: -Ջանսաղություն, սենց քուչում լռված… լյոքշ ա: -Ապե էրեգ Գոնչին տեսա±ր:

Mental Health is the indivisible part of the health

tovichner-1

ԹՈՎԻՉՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՀԱԿԱՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ Կյանքը, հորդառատ աշնանային անձրեւի պես, ողողում է մեր անցյալն ու ներկան բազմապիսի ու բազմերանգ զգացմունքներով ու ապրումներով, հաճախ ժամանակ ու հնարավորություն չթողնելով վերանայել դրանք, վերապրել ու խորհել

Lonely

folowers

Մենություն Մարդը մենակ աշխարհում ոչինչ է Նա մի գազան էª վանդակում փակված Եւ երջանկության տենչը աչքերինª Թռչում են հեռուն մտքերն անսահման: Կարոտ ու աղոտ կանթեղի մի լույս Փարոսի նման ճամփան

Dedicated to A.G.

kar_argand

Ա.Գ-ին Գիտես` գժվում եմ… Անզորությունից, իմ սիրո ուժը քեզ փոխանցելու: Գիտես` գժվում եմ… Երջանկությունից`քոնը լինելու Գիտես` գժվում եմ, երբ դու տխուր ես, Երբ քո աչքերի փայլը չեմ տեսնում, Գիտես` գժվում

Women Rights

Nar100_1307

 Կինը եւ իրավունքը Այն, որ մեր հասարակության իրավագիտակցությունը բավականին ցածր է, պարզապես ակնհայտ է: Երեւույթը ցայտուն է դրսեւորվում նաեւ Աբովյան քաղաքում, որի փողոցներով քայլելիս` շատ հաճախ հանդիպում ենք կանանց, որոնք

Lonely whishes

aragats-035

Երբ կգտնես քեզ մոլորյալ այս աշխարհում, Կբարեւես ու լուռ կանցնես: Երբ կհիշես, կկարոտես դու քո Եսին այս բազմամարդ մենության մեջ, ետ չվանես այս միայնակ բազմությունին: Կբարձրանաս նրանից վեր մի լավ

Situation

BlackRibone

Վիճակ   Շեղվեց միտքս քնքշանքի կարոտից, բայց պետք էր շարժվել: Մութը պատել էր շուրջ բոլորս ու ցավոք, ոչ մի կանթեղ մարդկային այս հորձանուտում: Դիմացից եկող Կարիճը անտարբեր բարեւեց ինձ ու

Grandmother why we have come stranger (in Armenian)

station1

 Տատիկ մենք ինչու ենք եկել ուրիշի տուն… Կանչում էի խենթ կարոտով դու չեկար, մշուշապատ ուղիներում` ես մենակ, Մարդ չտեսավ տառապանքը իմ տկար, Կանչում էի խենթ կարոտով դու չեկար… Վահան Տերյան

Հիրավի պատմական իրադարձություն՝ Աբովյան քաղաքում

IMG_3799

Ավելի քան 60 հազար բնակիչ ունեցող Աբովյան քաղաքում մինչ օրս գործող միակ եկեղեցին 1851 թվականին կառուցված Սուրբ Ստեփանոսն էր` Էլլար թաղամասում:

Սակայն մայիսի 14-ին  աբովյանցիներն ու հավատավոր ժողովուրդը ականատես եղան հիրավի պատմական իրադարձության՝ Աբովյան քաղաքում նոր եկեղեցու հանդիսավոր բացման արարողությանը:   Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ն, կառուցվել է  Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ:

Read more

Ծառուկյանը ուզում էր հայկական ճոխ եկեղեցի

artak

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

- Պարոն Ղուլյան, նախօրեից քննարկվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝ ոչ հայկական եկեղեցու ճարտարապետության մոտիվներով կառուցված լինելը, որ սրբապատկերներն էլ բյուզանդական են:

- Հայաստանում եթե որևէ մեկը կհամարձակվի հեռուստատեսությամբ թե օպերայի հրապարակում ճարտարապետության տեսության պատմության մասին դեմ առ դեմ գա և բանավիճի, խնդրեմ: Ես բոլորին անխտիր՝ ակադեմիկներից մինչև ուսանող, միասին կամ առանձին, հրավիրում եմ բանավեճի: Թող մեկը համարձակվի ճարտարապետության դոկտորատուրան ավարտած, 30 տարվա դասախոս, գիտաշխատող, բոլորին քաջ ծանոթ որպես ռեստավրատոր և գիտնական (բոլորը զանգում են ինձնից են դիպլոմային նախագծի կամ գրքի խորհրդատվություն խնդրում), ես տեսաբան, գիտնական ճարտարապետ եմ, և թող մեկը համարձակվի ինձ հետ բանավիճել, ոչ թե բամբասանքի և փողոցային տգիտության լեզուն, որը մեր ժողովրդից դուրս չի գալիս: Ի՞նչ է նշանակում, եթե բոլորդ հիանում եք Աղթամարով, Զվարթնոցով, Գանձասարով, Նորավանքով, Մակարավանքով, թե ինչ է մի քանի զարդաքանդակ ավելի կա, ու հանկարծ Արտակ Ղուլյանի զարդաքանդակները ձեր քիմքի՞ն չեն: Ժողովուրդը հիացած է: Եկեղեցու լուսանկարները 3500 «լայք» են հավաքել ֆեյսբուքյան էջում, դա հաշվել են 15.000 ձայն է ստացվում, եթե որպես ճարտարապետ քվեարկեն, ես Հայաստանում 99 տոկոսով բոլորին կհաղթեմ:

Read more

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը

big136869795796

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է, քանի որ հասել է իր նպատակին` եկեղեցին հանձնելու է տերերին` հայ ժողովրդին: Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ հայտարարել է ինքը` Գագիկ Ծառուկյանը:

«Եկեղեցին բոլորինն է, հայ ժողովրդինը: Բոլորի առջեւ դուռը բաց է»,- նշել է Ծառուկյանը եւ հավելել, որ բոլորին հրավեր ուղարկվել է` առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: Հարցին, թե որն է պատճառը, որ նրանցից մի քանիսը չկան, Ծառուկյանը պատասխանել է. «Թող իրենք իրենց խղճի առջեւ պատասխան տան, մենք բոլորին հրավիրել ենք»:

Read more

Մայիսի 14-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցու բացումը

surbhovhanes

«Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը՝ ընդառաջ եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանի խնդրանքին:

Նույն օրը նորակառույց եկեղեցում կամփոփվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Օծման արարողության սկիզբը ժամը 15.00-ին»:

Ասված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

Raffi Hovhannisyan in Abovyan town: “Don’t tell king anyone”

raffi

Head of the “Heritage” party Raffi Hovhannisyan had a meeting with the electors in Kotayq region, Abovyan town. Hovhannisyan walked in the town cities and then had a meeting at the town central squares.

As the 1in.am informs Raffi Hovhannisyan presented his traditional remarks saying that this is not the struggle of the parties or the struggle between Serzh and Raffi but this was the struggle of the nation.
“I have met Russian, German, US Ambassadors. I respect them but they also must respect me. Moscow is the Armenian strategic partner, but it must respect our national interest as well as the strategic cooperation exists.

I recognize one flag, one state and there is one nation so I claim world leaders do not play geopolitical games with Armenian nation. We will not give up. May be a week or a month is needed by I will never give up”, he said and underlined that Armenian nation has won.

Concluding his speech Raffi Hovhannisyan asked the citizens not to call “the king” anyone.

source: times.am 28.Feb.2013 – 16:59

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

sardarapat

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները:

Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն:

«Սարդարապատ» շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող և իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին:

«Սարդարապատ» շարժումը միևնույն ժամանակ զգուշացնում է հանցավոր վարչախմբին, որ ազգային-ազատագրական պայքարի ելած մեր ժողովրդի, այդ թվում՝ համաժողովրդական շարժման մեկնարկն ապահոված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ որևէ բռնություն կստանա ավելի քան համարժեք պատասխան:

25.02.2013 թ.

ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

398718_248763268535175_100002045106915_559611_1352385716_n

Ընթերցողին ենք ներկայացնում Ալեն Ավագյանի հարցազրույցը պրոֆեսսիոնալ մոդել, Աբովյանի քաղաքացի՝ Վարդան Մնացականյանի հետ:

Վերջերս մեր մոդելային ասպարեզը սկսում է առաջընթաց արձանագրել,ի հայտ են գալիս նոր մոդելներ:Ես ունեցա փոքրիկ հարցազրույց Հայաստանի 1-ին եւ պրոֆեսսիոնալ մոդելներից մեկի՝Վարդան Մնացականյանի հետ:
-Ինչպե՞ս սկսեցիք ձեր մոդելային կարիերան:
-2006 թվականին,երբ լույս տեսավ այդ ժամանակահատվածի թերեւս միակ ու հետաքրքիր “Es Yes”ամսագիրը,նրա 2-րդ համարում մրցույթ էր հայտարարվել՝”Yes Models”մրցույթը:Քույրիկիս հետ ուղարկեցինք իմ նկարները,որոնք արված էին մեր խոհանոցում,իսկ նկարներիս հետեւի ֆոնում կային խոհանոցային պարագաներ:Մտքովս չէր անցնի անգամ,որ այդ նկարները կտպագրվեն ամսագրում եւ մրցույթի մյուս մասնակիցների պրոֆեսսիոնալ նկարների կողքին կլինեն:Հետագայում 1 տարի տեւած մրցույթից հետո ես հաղթեցի այդ մրցույթը:

Read more

Աբովյանի քաղաքապետ. «Սամվել Բալասանյանի թեման գնացեք իրանից հարցրեք»

Karapet-Guloyan

«Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունն ինչ որոշում կայացրել է՝ ես դրան կողմ եմ»,- այսօր Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախագահի փեսան` Կարապետ Գուլոյանը:

Ձեր ներկայությունը նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ի օգտին եք աշխատելու հարցին՝ Գուլոյանը պատասխանեց. «Ես քաղաքապետ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ ստեղ չլինել: Երկրի նախագահն ա գալիս, ոնց կարա՞մ չդիմավորեմ երկրի նախագահին»:

Read more

«Պետք է ձգտումների մեջ ավելի համարձակ լինենք. նվնվալով տեղ չենք հասնի». Միքայել Մկրտչյան

Վերատպված նյութը Արմավիրում գործող մշակութային կյանքի մասին է։ Այն լավ օրինակ է ոչ մայրաքաղաքային ցանկացած համայնքի համար ու կարծում ենք Լևոն Գալչյան արվեստանոց-դպրոցի ղեկավար Միքայել Մկրտչյանի հետ հարցազրույցը ուսանելի  կարող է լինել աբովյանցիներիս նույնպես։
Տարիներ առաջ Երևանից մոտ 60 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում,  բացվեց Լևոն Գալչյան արվեստանոցը:  Դպրոցը կրում է տարիներ առաջ քաղցկեղից մահացած երիտասարդ  արվեստագետ Լևոն Գալչյանի անունն ու մարմնավորում նրա չիրականացած երազանքները:

Լևոն Գալչյանն ավարտել է Անգլիայի Բրայթոն քաղաքի Արվեստի համալսարանը և ստեղծագործել է կիրառական արվեստում: Նա աշխատել է բրոնզով, քարով, կտորով ու ստեղծել բրոնզաձույլ ու բյուրեղապակյա ջահեր, կիրառական արվեստի այլ նմուշներ: Լևոնը Հայաստան կատարած այցելություններից հետո մտադրվել էր այստեղ նույնպես գեղարվեստական գործունեություն ծավալել: Նրա մահից հետո ծնողները որոշում են ծրագիր իրականացնել Հայաստանում, բայց ոչ Երևանում: Դպրոց-արվեստանոցն անվճար է գործում բոլոր երեխաների համար: 168.am-ը զրուցել է ճարտարապետ, Լևոն Գալչյան արվեստանոց-դպրոցի ղեկավար Միքայել Մկրտչյանի հետ:

Read more

Ու՞մ կտա իր ձայնը Գագիկ Ծառուկյանը

tsarukyan

Ինչպես հայտնի է ԲՀԿ-ն դեկտեմբերին հայտարարել էր նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին: Մեզ հետքրքրում էր, թե ու՞մ է աջակցելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքացի:

Այս հարցի վերաբերյալ, զրուցեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.-«Նախագահական ընտրությունների ժամանակ որևէ թեկնածուի  չսատարելու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արդեն իսկ պաշտոնական հայտարարություն արել է: Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ապա Ձեր հարցի մեջ արդեն իսկ առկա է պատասխանը: Դա անձնական որոշումների դաշտից է, որի իրավունքն ունի յուրաքանչյուր ոք»: Մի բան հաստատ է, որ ԲՀԿ-ն և իր առաջնորդը ոչ մի դեպքում ընդդիմադիր չեն դառնա:

Read more