News

Այցելություն «ՍասնաԾռեր» կուսակցության Աբովյանի գրասենյակ

Այսօր Նոյեմբերի 16 ին ,Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ,Հանրապետության Հրապարակ 10 հասցեյում գտնվող «ՍասնաԾռեր» համահայկական կուսակցության գրասենյակ էին այցելել կուսակցության անդամներ ու համակիրներ գրասենյակի բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրենց մասնակցությունը ունենալու համար: Այցը կազմակերպել էր «Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ`Սոս Ավետիսյանը:

Read More
News

Ծառատունկ

Կոտայքի մարզի շուրջ 42 համայնքներում և վարչական շրջաններում այս օրերին իրականացվում են լայնածավալ ծառատունկի աշխատանքներ: Աբովյան համայնքը կանաչապատման ծրագրին միացավ նոյեմբերի 8-ին: Սարալանջի նախկին լողավազանի տարածքում շուրջ 200 նոր տնկիներ են տեղադրվել: Սիրելի համաքաղաքացիներ, հորդորում ենք ուշադիր լինել և տարածքը հնարավորինս մաքուր պահել: Աղբյուրը՝ Աբովյան-իմ քաղաքը

Read More
News

Աբովյանը հոկտեմբերի 21-ին դարձավ 55 տարեկան

Մեր սիրելի քաղաք Աբովյանը հոկտեմբերի 21-ին դարձավ 55 տարեկան: Այդ օրը տոնական և գեղեցիկ էր քաղաքը, բոլորը հավաքվել էին քաղաքային զբոսայգում և տոնական բեմականացված բեմակատարումների մասնակիցն էին դարձել: Մեր քաղաքը գեղեցիկ էր իր մարդկանցով, բնությամբ, ոսկեզոծ աշունով, իսկ ամենա հետաքրքիրն այդ պուրակում շրջող երիտասարդ Խաչատուր Աբովյանն էր, որը շրջում էր իր անունը և հուշարձանը կրող այգում, տեսնողները շփոթված և զարմացած նայում էին և չեին հավատում այդ հրաշքին, թե մեծերը և թե փոքրերը այդ անակնկալից շփոթված էին: Տոնը էլ ավելի հետաքրքիր դարձավ մայրաքաղաքից և մեր քաղաքից եկած երգիչների կատարումներով: Քաղաքի տոնը…

Read More
News

Աբովյանի 55 ամյակը

Հոկտեմբերի 21-ին Աբովյան համայնքը մեծ շուքով նշեք Աբովյանի 55 ամյակը: Վաղ առավոտից քաղաքում տոնական տրամադրություն էր տիրում: Տոնակատարությունների մեկնարկը տրվեց ավտոշքերթով, որից հետո Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ քաղաքի օրհնության կարգ, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը, Աբովյանի պատվավոր քաղաքացի՝ Գագիկ Ծառուկյանը և այլ պաշտոնական անձիք, քաղաքացիներ: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաների ցուցահանդեսն էր՝ նվիրված Աբովյան համայնքի 55 ամյակին: Հյուրերը շրջեցին եկեղեցու բակում , որից հետո նրանց ողջունեցին «Բերդ» պարով Աբովյան համայնքում գործող պարային համույթների սաները: Տոնական շարասյունը…

Read More
News

Հրաժարական, բայց ինչ ոգով

Տարիեներ առաջ, Ելցինը հեռանալիս ներողություն խնդրեց իր ժողովրդից, թեւ նրա օրոք մարդիք սովի չէին մատնվել, գազը չէին կտրել, այդքան արտագաղթ չէր եղել ոնց որ Հայաստանում ու ցույցերում մարդ չէր զոհվել: Միշտ խորհելու առիթ էր տվել թե մեր փոքրաթիվ, բայց մեծ Հայաստանում ղեկավարներն ինչու են այսքան եսակենտրոն ու ագրեսիվ ու զղջալու ընդունակությունից զուրկ: Ոչ Կոմունիստները, ոչ ՀՀՇ-ն, ոչ էլ Ռոբն ու Սերժը կամք չունեցան ներողություն խնդրելու իրենց սխալների, իսկ վերջիններս նաեւ իրենց մարդատյաոցւթյան համար: Եվ ահա կատարվեց նվաստիս երազանքը: Մեր նոր վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո, ընդամենը իր…

Read More
Advertisement

Աբովյանի դրամատիկական թատրոն

Հոկտեմբերի 11ին ժամը 18։00ին Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա Արսեն Ղազարյանի «Կարոտել եմ․․․» հերոսական դրամայի ներկայացումը: Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարել՝ 077 412926, կոլեկտիվ հայտերի դեպքում՝ 077 172209: Խաղում է Արմեն Սարգսյանը։

Read More