Featured Posts

<< >>

Situation

Վիճակ   Շեղվեց միտքս քնքշանքի կարոտից, բայց պետք էր շարժվել: Մութը պատել էր շուրջ բոլորս ու ցավոք, ոչ մի կանթեղ մարդկային այս հորձանուտում: Դիմացից եկող Կարիճը անտարբեր բարեւեց ինձ ու

Grandmother why we have come stranger (in Armenian)

 Տատիկ մենք ինչու ենք եկել ուրիշի տուն… Կանչում էի խենթ կարոտով դու չեկար, մշուշապատ ուղիներում` ես մենակ, Մարդ չտեսավ տառապանքը իմ տկար, Կանչում էի խենթ կարոտով դու չեկար… Վահան Տերյան

Our Curious Neighbors(in Armenian)

Մեր հետաքրքրասեր հարեւանները Ասում ենª լավ հարեւանը վատ բարեկամից լավ է: Միթե± այդքան կարեվոր են հարեւանները մեր կյանքում: Երբեմն սննահավատորեն ենք վերաբերվում նրանց: Օրինակª եթե առավոտյան տանից դուրս գալիս տեսնում

Disaster (in Armenian)

Աշխարհի ամենաանհայտ մի ծովախորշում ապրում ու իր կյանքի թելն էր ձգում ձկնիկ- ճշմարտախոսիկը : Նա իր ծագման մասին շատ բան չգիտեր: Պատմում էին, որ ամենահզոր փոթորիկներից մեկի ժամանակ փոքրիկ մանկաձկանը

Letter to Fatherland

Նամակ Հայրենիքին Սիրելի հարազատ ու հեռավոր հայրենակիցներ, այն միտքը, որ ցանկություն է առաջացրել գրելու ձեզ, հեռավոր ու անծանոթ հայրենակիցներին, արդեն հուզել է ինձ եւ դժվար է հանգիստ գրիչը շարժել թղթի

Monologue (about Needy) (in Armenian)

Մենախոսություն (Կարոտի մասին) Ես կարոտում եմ այն ծաղիկներին, որ գունատվում են գիշերակեսին և լուսաբացին կապույտ աչքալույսն առաքում են վեր: Ես կարոտում եմ այն մամուռներին, որ հարսնանում են քարերի վրա ու

Few Words to My Abovyan

Դժվար է այո, դժվար է ապրել օտարության մեջ Անվերջ հիշելով հայրենիքն անշեջ, Դժվար է, երբ չունես կողքիդ բարեկամ Որ գոնե կիսվես պահին մենության:

The Jazz music, she and me (in Armenian)

ԵՍ, ՆԱ և ԱՅՍ ՋԱԶԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ Անցորդների անբոխի մեջ դժվար է նկատել, թե այս մեկը երազկոտ բնավորություն ունի, կամ այն օրիորդը հասկանում է, որ ՙաշուն է նստել սեղանիս, ճակատին թորշոմած

Massacre couldn’t exterminate loving hearts-(in Armenian)

Կոտորածը չկարողացավ ոչնչացնել սիրող սրտերին  1915 թվական: Դաժանություն: Վայրագություն: Բարբարոսություն: Գազանություն: Մասսայական ոչնչացում: Անմեղ ժողովրդի կոտորած: Հայերի դեմ բնաջնջման ծրագիր մշակված Թուրքիայի կողմից: Մարդկության ոչնչացում: Ինչու՞: Ինչի՞ համար:

On the way to glory (in Armenian)

Փառքի ճամփին փորձեցինք Վերջալույսին, երբ օրվա իրականությունից շիկնած արեգակը մայր էր մտնում, երբ երեկոյի լիրիկան ծածկում էր կիսագունդը, չարաճճի տղան մտադրվել էր վարունգի մի պատկառելի կտոր խցկել պատահական ավտոմեքենայի ծխաձողի

ՍԴՀԿ-ն Կարեն Կարապետյանին կոչ է անում վայր դնել լիազորությունները

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները։

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար:

Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել անվերադարձ և վտանգավոր հետևանքների: Մինչ երկրում քաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդվզող մեր հայրենակիցների շարքերում», – ասված է ՍԴՀԿ հայտարարությունում։

Շարունակել պայքարը․ «Ժառանգության» կոչը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ գործող իշխանության եւ համակարգի դեմ:

Մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին:

Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին ու համակիրներին՝ շարունակել պայքարը եւ ակտիվ մասնակցությամբ նպաստել մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաներին՝ սկսած արդար գործը հաղթական ավարտին հասցնելու համար:

ԲՀԿ-ն միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, նշելով որ միանում են «Իմ քայլը» նախաձեռնությանը։
 
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել  և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին», – ասված է հայտարարության մեջ։

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։

Քիչ առաջ ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը

Րոպեներ առաջ Երեւան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը նույնպես ազատ արձակվեցին: Հիշեցնենք, նա ձերբակալվել էր երեկ, Սերժ Սարգսյանի հետ Մարիոթ Արմենիա հյուրանոցում տապալված բանակցություններից րոպեներ անց:

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ Ազգային ժողով՝ Փաշինյանին եւ նրա հետ ձերբակալված ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի համաձայնություն տալու համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդությունը հետ վերցնելու առաջարկով:

Թեեւ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտարարություն տարածեց, որ մինչ այժմ դատախազությունը նման միջնորդություն չի ստացել: «Տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ տեղեկացվել ենք լրատվամիջոցներից, այս պահի դրությամբ դեռևս նման դիմում չի ստացվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

 

armtimes.com

Դիմել եմ գլխավոր դատախազին, որ ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի, իսկ ես գնում եմ Փաշինյանի հետ հանդիպելու. Կ. Կարապետյան

Իշխանությունը որոշում է կայացրել, և այդ որոշման հիման վրա ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի:

Այս մասին այսoր նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը:

«Այսօր մենք որոշում ենք կայացրել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունն Ազգային ժողովից հետ վերցնի:  Ես այս պահին գնում եմ Փաշինյանի հետ հանդիպման, որ բանակցեմ ու լուծում գտնեմ»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ վաղվա օրը չափազանց կարևոր է,  և իր կարծիքով, որ այնքան տրամաբանություն և սթափություն պետք է ունենալ, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տրվի, որ հայերը  կարող են բոլոր հարցերին տրամաբանական լուծում տալ:

armlife.am

 

Հայաստանի Ժողովրդային Շարժումին Աջակցող Մարմինը հայտարարություն է տարածել

«Հայաստանի եւ սփիւռքի համայն հայութիւնը վերջին օրերուն ալեկոծուած է ու ալեխռով: 

Հայաստանի իշխանութիւններու վարած ապազգային ու ձախողած քաղաքականութիւնը, անպատժելիութեան մթնոլորտը իշխանական վերնախաւին մօտ, անտարբերութիւնը՝ ժողովուրդի դժգոհութեան, համատարած աղքատութեան եւ կործանարար արտագաղթի հանդէպ, ոտքի հանած է հարիւր հազարաւոր քաղաքացիներու, մեր հայրենիքէն ներս եւ ի սփիւռս աշխարհի: 

Այս իշխանութիւնը սովոր է եւ ընդունակ, յարձակելու, ծեծ ու ջարդի, բռնութիւններու, ձերբակալութիւններու եւ նոյնիսկ սպանութիւններու: 

 Եւ քանի որ քաղաքական պայքարի դուրս եկած է մեր ոսկի երիտասարդութիւնը, մենք մեր զօրակցութիւն կը յայտնենք Հայաստանի մէջ օրէցօր ծաւալուող ու հզօրացող ազգային ազատագրական պայքարին եւ կը պահանջենք.

 Սերժ Սարգսեանի անյապաղ հրաժարականը վարչապետի պաշտօնէն. 

 Ազգային ժողովի լուծարում եւ նոր ազգային ժողովի ընտրութիւն. 

Այս բռնապետութեան օրօք յանցագործութիւն կատարած եւ անպատիժ մնացած անհատներու ձերբակալութիւն եւ դատապարտում. 

Խստիւ կը դատապարտենք ազգային ժողովի պատգամաւորներ Նիկոլ Փաշինեանի, Սասուն Միքայէլեանի եւ Արարատ Միրզոյեանի ապօրէն ձերբակալութիւնը եւ կը պահանջենք անոնց անյապաղ ազատ արձակումը։ 

Այսպիսով՝ կը միանանք «Իմ քայլը» նախաձեռնութեան, տարածելով օրուայ հրամայական դարձած կարգախօսը՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Հայաստանի Ժողովրդային Շարժումին Աջակցող Մարմին Միացեալ Նահանգներ

 

http://galatv.am

«Բարգավաճ Հայաստան»-ը կոչ է անում ազատ արձակել պատգամավորներին

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է։  Մեր երկիրը այսօր կանգնած է  պետականությանը սպառնացող լրջագույն վտանգի առջև, որը մեծանում է յուրաքանչյուր ժամի հետ։ Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքաելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը խաղաղ երթի ընթացքում էլ ավելի է բորբոքել հանրային դժգոհության ալիքը:  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչպես նաև բողոքի ակցիայի առաջնորդների և մասնակիցների՝ իրավական տեսակետից խոցելի հիմնավորմամբ ձերբակալությունները։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին՝ դրանով իսկ փորձելով խուսափել հնարավոր անդառնալի զարգացումներից և հետևանքներից:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ու բացառապես քաղաքական ճանապարհով։ Մենք անթույլատրելի ենք համարում ինչպես  ուժային մեթոդները, այնպես էլ՝ վերջնագրերը, որոնք ստեղծված իրավիճակը դարձնում են փակուղային։

«ԲարգավաՃ Հայաստան» կուսակցությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ, իշխանությանն ու «Իմ քայլը» նախաձեռնությանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անգամ առանց դրա օրակարգի նախնական համաձայնության։  Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մեկ օրակարգային հարց, և դա ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու և  որևէ բախում բացառելու հարցն է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է իր քաղաքական և հանրային գործիքակազմի միջոցով նպաստել այդ գործընթացի կայացմանը։

Հայաստանի Հանրապետության պետականությունը թանկ է որևէ քաղաքական նպատակից  և շահից։ Հայաստանի Հանրապետության պետականությունը բացարձակ ու անբեկանելի արժեք է, որը պահպանելու սրբազան պարտք ունենք բոլորս։

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» աշխատակիցները միանում են ցուցարարներին

Երևանի մի շարք առևտրի կենտրոնների առևտրականներ, աշխատակիցներ այս պահին գնում են միանալու «Իմ քայլը» նախաձեռնության մի քանի օր տևող հանրահավաքներին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, ով նաև ամիսներ առաջ կոորդինացնում էր «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան։

 

«Մենք հիմա հավաքվել ենք, լիքը մարդ կա, «Սուրմալու»-ից ու այլ առևտրի կենտրոններից առևտրականներ են հավաքվել, գնում ենք միանանք Նիկոլին։ Մենք ուզում ենք միանանք իրան ու հասնենք փոփոխության։ Մենք պետք է օգնենք էս ժողովրդին դուրս գալու ստեղծված վիճակից։ Եթե փոփոխություն լինի, հարկային դաշտում էլ լիքը փոփոխություններ կլինեն, դաշտը կբարելավվի»,- ասաց Ներսիսյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները այսօր իրազեկման և պայքարին միանալու կոչով մտել էին «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կենտրոններ, որից հետո էլ, ըստ Ներսիսյանի, մարդկանց մոտ պայքարին միանալու ցանկություն է առաջացել։

Արմեն Ներսիսյանից հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցրե՞լ են իրենց ակցիան, Ներսիսյանը պատասխանեց. «Ես Ծառուկյանի հետ ոչ մի կապ չունեմ։ Ես ժամանակին աշխատել եմ իր հետ, բայց հիմա ոչ մի կապ չունեմ։ Ինչո՞ւ պետք է իմ գործողությունները համաձայնեցնեմ իր հետ»։

Նշենք, որ «Առինջ մոլը» պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

1in.am

Չուզեց, թե՞ չկարողացավ Ծառուկյանը

«Ծառուկյան» դաշինքի քվեարկությունը վարչապետի ընտրության ժամանակ կարելի է համարել Գագիկ Ծառուկյանի քաղաքական կենսագրության ամենաանցանկալի դրվագներից մեկը։ Սրանից տուժել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Գագիկ Ծառուկյանն է։

Ընդդիմադիր խմբակցությունից ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին կողմ քվեարկածները մեծ կորուստ չունեցան և չէին կարող ունենալ, որովհետև նրանք երբևէ հանրային հեղինակություն ու հարգանք չեն ունեցել, բայց նրանք որոշակի վնաս հասցրին Ծառուկյանին: Ընդ որում, մրանց թվում են նաև, թե իր բարեկամները, թե երդում-պատարագ կերած ընկերները, թե թագավոր ու այլ վերամբարձ կոչումներով նրա առաջ խոնարհվողները։

Read more