News

Աբովյանի 55 ամյակը

Հոկտեմբերի 21-ին Աբովյան համայնքը մեծ շուքով նշեք Աբովյանի 55 ամյակը: Վաղ առավոտից քաղաքում տոնական տրամադրություն էր տիրում: Տոնակատարությունների մեկնարկը տրվեց ավտոշքերթով, որից հետո Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ քաղաքի օրհնության կարգ, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը, Աբովյանի պատվավոր քաղաքացի՝ Գագիկ Ծառուկյանը և այլ պաշտոնական անձիք, քաղաքացիներ: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաների ցուցահանդեսն էր՝ նվիրված Աբովյան համայնքի 55 ամյակին: Հյուրերը շրջեցին եկեղեցու բակում , որից հետո նրանց ողջունեցին «Բերդ» պարով Աբովյան համայնքում գործող պարային համույթների սաները: Տոնական շարասյունը…

Read More
News

Հրաժարական, բայց ինչ ոգով

Տարեներ առաջ, Ելցինը հեռանալիս ներողություն խնդրեց իր ժողովրդից, թեւ նրա օրոք մարդիք սովի չին մատնվել, գազը չէին կտրել, էդքան արտագաղթ չէր եղել ոնց որ Հայաստանում ու ցույցերում մարդ չէր զոհվել: Միշտ խորհելու առիթ էր տվել թե մեր փոքրաթիվ բայց մեծ Հայաստանում ղեկավարներն ինչու են այսքան եսակենտրոն ու ագրեսիվ ու զղջալու ընդունակությունից զուրկ: Ոչ Կոմունիստները, ոչ ՀՀՇ-ն, ոչ էլ Ռոբն ու Սերժը կամք չունեցան ներողություն խնդրել իրենց սխալների, իսկ վերջիններս նաեւ իրենց մարդակերության համար: Եվ ահա կատարվեց նվաստիս երազանքը: Մեր նոր վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդամենը իր հինգ ամիսների համերախշ, մարդկային, ոչ…

Read More
Advertisement

Երթ՝ Աբովյանից դեպի Հանրապետության հրապարակ

Սիրելի աբովյանցինե’ր և հարակից գյուղերի բնակիչնե’ր: Հայտնում ենք Ձեզ, որ օգոստոսի 17-ին` ժամը 18:30-ին, Երևանի` Հանրապետության հրապարակում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքը, որին ներկա գտնվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Աբովյանի տարածքային գրասենյակը կազմակերպում է ավտոերթ` դեպի Հանրապետության հրապարակ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ: Երթը կմեկնարկի ժամը 15:45-ին Աբովյան քաղաքի Ծննդատան դիմացի խաչմերուկից: Հարցերի դեպքում զանգահարել՝ 095-04-89-89

Read More
News

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանդիպեց Աբովյան քաղաքի ակտիվի հետ

Այսօր` մայիսի 20-ին Աբովյան քաղաքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ռ. Պետրոսյանը հանդիպեց Կոտայքի մարզի ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ այսօրվա ներքաղաքական վիճակը, առաջիկա անելիքներն ու կուսակցությանն անդամագրվելու հարցերը: Անդրադարձ եղավ նաև ներկաներին հուզող կարևորագույն հարցերին։

Read More
News

ՍԴՀԿ-ն Կարեն Կարապետյանին կոչ է անում վայր դնել լիազորությունները

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները։ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար: Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել անվերադարձ և վտանգավոր հետևանքների: Մինչ երկրում քաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդվզող մեր հայրենակիցների շարքերում», – ասված է ՍԴՀԿ հայտարարությունում։

Read More
News

Շարունակել պայքարը․ «Ժառանգության» կոչը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ գործող իշխանության եւ համակարգի դեմ: Մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին: Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին ու համակիրներին՝ շարունակել պայքարը եւ ակտիվ մասնակցությամբ նպաստել մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաներին՝ սկսած արդար գործը հաղթական ավարտին հասցնելու համար:

Read More