News

Ծառատունկ

Կոտայքի մարզի շուրջ 42 համայնքներում և վարչական շրջաններում այս օրերին իրականացվում են լայնածավալ ծառատունկի աշխատանքներ: Աբովյան համայնքը կանաչապատման ծրագրին միացավ նոյեմբերի 8-ին: Սարալանջի նախկին լողավազանի տարածքում շուրջ 200 նոր տնկիներ են տեղադրվել: Սիրելի համաքաղաքացիներ, հորդորում ենք ուշադիր լինել և տարածքը հնարավորինս մաքուր պահել: Աղբյուրը՝ Աբովյան-իմ քաղաքը

Read More
News

Աբովյանի 55 ամյակը

Հոկտեմբերի 21-ին Աբովյան համայնքը մեծ շուքով նշեք Աբովյանի 55 ամյակը: Վաղ առավոտից քաղաքում տոնական տրամադրություն էր տիրում: Տոնակատարությունների մեկնարկը տրվեց ավտոշքերթով, որից հետո Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ քաղաքի օրհնության կարգ, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյան համայնքի ղեկավար՝ Վահագն Գևորգյանը, Աբովյանի պատվավոր քաղաքացի՝ Գագիկ Ծառուկյանը և այլ պաշտոնական անձիք, քաղաքացիներ: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաների ցուցահանդեսն էր՝ նվիրված Աբովյան համայնքի 55 ամյակին: Հյուրերը շրջեցին եկեղեցու բակում , որից հետո նրանց ողջունեցին «Բերդ» պարով Աբովյան համայնքում գործող պարային համույթների սաները: Տոնական շարասյունը…

Read More
Advertisement

Աբովյանի դրամատիկական թատրոն

Հոկտեմբերի 11ին ժամը 18։00ին Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա Արսեն Ղազարյանի «Կարոտել եմ․․․» հերոսական դրամայի ներկայացումը: Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարել՝ 077 412926, կոլեկտիվ հայտերի դեպքում՝ 077 172209: Խաղում է Արմեն Սարգսյանը։

Read More
News

էլեկտրոնային գրադարանների հասանելիությունը Աբովյան քաղաքում

Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը օրերս ընդունեց էլեկտրոնային գրադարաններ «ELGRAD_1» համակարգի հեղինակներին։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը քննարկեց էլեկտրոնային գրադարանները հասանելի դարձնելու տարբերակները՝ Աբովյան համայնքի բնակիչների համար։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը նշեց, որ չափազանց կարևոր է նոր դարաշրջանի մարտահրավերներին ընդառաջ գնալը և համայնքում թվայնացված գրադարանները ունենալը, որը կնպաստի երիտասարդ սերնդի մասնագիտական և գեղավեստական գիտելիքների կատարելագործմանը։

Read More
News

Դիմել եմ գլխավոր դատախազին, որ ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի, իսկ ես գնում եմ Փաշինյանի հետ հանդիպելու. Կ. Կարապետյան

Իշխանությունը որոշում է կայացրել, և այդ որոշման հիման վրա ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի: Այս մասին այսoր նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը: «Այսօր մենք որոշում ենք կայացրել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունն Ազգային ժողովից հետ վերցնի:  Ես այս պահին գնում եմ Փաշինյանի հետ հանդիպման, որ բանակցեմ ու լուծում գտնեմ»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ վաղվա օրը չափազանց կարևոր է,  և իր կարծիքով, որ այնքան տրամաբանություն և սթափություն…

Read More
Administrator News

Հայաստանի Ժողովրդային Շարժումին Աջակցող Մարմինը հայտարարություն է տարածել

«Հայաստանի եւ սփիւռքի համայն հայութիւնը վերջին օրերուն ալեկոծուած է ու ալեխռով:  Հայաստանի իշխանութիւններու վարած ապազգային ու ձախողած քաղաքականութիւնը, անպատժելիութեան մթնոլորտը իշխանական վերնախաւին մօտ, անտարբերութիւնը՝ ժողովուրդի դժգոհութեան, համատարած աղքատութեան եւ կործանարար արտագաղթի հանդէպ, ոտքի հանած է հարիւր հազարաւոր քաղաքացիներու, մեր հայրենիքէն ներս եւ ի սփիւռս աշխարհի:  Այս իշխանութիւնը սովոր է եւ ընդունակ, յարձակելու, ծեծ ու ջարդի, բռնութիւններու, ձերբակալութիւններու եւ նոյնիսկ սպանութիւններու:   Եւ քանի որ քաղաքական պայքարի դուրս եկած է մեր ոսկի երիտասարդութիւնը, մենք մեր զօրակցութիւն կը յայտնենք Հայաստանի մէջ օրէցօր ծաւալուող ու հզօրացող ազգային ազատագրական պայքարին եւ կը պահանջենք.  Սերժ Սարգսեանի…

Read More
News

«Բարգավաճ Հայաստան»-ը կոչ է անում ազատ արձակել պատգամավորներին

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է։  Մեր երկիրը այսօր կանգնած է  պետականությանը սպառնացող լրջագույն վտանգի առջև, որը մեծանում է յուրաքանչյուր ժամի հետ։ Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքաելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը խաղաղ երթի ընթացքում էլ ավելի է բորբոքել հանրային դժգոհության ալիքը:   «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչպես նաև բողոքի ակցիայի առաջնորդների և մասնակիցների՝ իրավական տեսակետից խոցելի հիմնավորմամբ ձերբակալությունները։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին՝ դրանով իսկ փորձելով խուսափել հնարավոր անդառնալի զարգացումներից և…

Read More