Articles/Հոդվածներ

Բաց նամակ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին

Պարոն քաղաքապետ, հուլիսի 26-ին 168.am լրատվական կայքում հրապարակվել է Անի Կարապետյանի հոդվածը, որտեղ ներկայացվում է Աբովյանի նշանավոր հուշարձաններից մեկը՝ Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանը: Ինչ-որ մարդիկ, գիտակցաբար կամ անգիտակցաբար, մի նոր վանդալիզմ էին իրականացրել՝  թագավորի արձանի մատները ներկելով և դրանց «կանացի տեսք» տալով: Մենք գնացինք հոդվածի հետքերով ու տեսանք, որ քաղաքակիրթ մարդիկ արդեն մաքրել էին ներկը, սակայն արձանը և առհասարակ հուշարձանի տարածքը շարունակում էր մնալ անխնամ և անմխիթար վիճակում, իսկ վիճակն այսպիսին է. Արձանի վրա շարունակում են մնալ զանազան գրություններ Ծառերը փակել են արձանը, և այն շատ դժվար…

Read More
News/Նորություններ

Gold Armenia ծրագիրը մեկնարկեց

Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորումը (ԱՍԳԱՄ «Աստղիկ»)ոչ-ֆորմալ կրթական ծրագրերով աշխատող հասարակական կազմակերպություն է, որը Հայաստանում  գործում է 1996թ-ից սկսած: Այն հանդիսանում է աղջիկ սկաուտների և գայդերի համաշխարհային միության անդամ: Միության նպատակն է օգնել երիտասարդ աղջիկներին և կանանց դառնալ ինքնուրույն, իրենց ուժերի վրա վստահ անհատներ, նպաստել նրանց մոտ հոգևորի, ֆիզիկականի, ինտելեկտուալի, հասարակական պոտենցիալի, բնավորության ձևավորմանը՝ հնարավորություն տալով զբաղվել նրանով, ինչ ցանկալի է և հետաքրքիր: Միավորումն իր գործունեությունն է ծավալում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Շարժումը միավորում է տարբեր երկրների աղջիկներին և կանանց` իրականացվող տարբեր ծրագրերի միջոցով: Դրանցից մեկը՝ Gold Armenia ծրագիրը,…

Read More
Articles/Հոդվածներ

Story of one song

Մի երգի պատմություն Այս տարի լրանում է տաղանդավոր բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի ծննդյան 80-ամյակը: Այդ առիթով ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Դրանց անմասն չմնաց նաև Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան, որը Հայպետֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես եկավ   գրական-երաժշտական հուշ-երեկոյով՝ նվիրված պոետի տարեդարձին:

Read More
Articles/Հոդվածներ

Հիրավի պատմական իրադարձություն՝ Աբովյան քաղաքում

Ավելի քան 60 հազար բնակիչ ունեցող Աբովյան քաղաքում մինչ օրս գործող միակ եկեղեցին 1851 թվականին կառուցված Սուրբ Ստեփանոսն էր` Էլլար թաղամասում: Սակայն մայիսի 14-ին  աբովյանցիներն ու հավատավոր ժողովուրդը ականատես եղան հիրավի պատմական իրադարձության՝ Աբովյան քաղաքում նոր եկեղեցու հանդիսավոր բացման արարողությանը:   Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ն, կառուցվել է  Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ:

Read More
Articles/Հոդվածներ

The children are our stars

Աստղադիտական բացօթյա միջոցառում Աբովյան քաղաքում Երեխաների պաշտպանության միջազգային օրը  Աբովյան քաղաքում նշվեց յուրահատուկ ձևով` վերածվելով իսկական տոնի. Աբովյանի “ՍԱՏԱՐ” հոգեբանական կենտրոնի և “Գուդրայք Ջոն” աստղասերների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվեց աստղադիտական բացօթյա միջոցառում: Աստղադիտական երեկոն  նվիրված էր ոչ միայն Երեխաների պաշտպանության միջազգային  օրվան, այլև Անանիա Շիրակացու 1400-ամյակին: Երեխաները, նրանց ուղեկցող ծնողներն ու բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան երեք աստղադիտակների միջոցով տեսնել Լուսինը, Սատուրնը, աստղերը: Հատկապես ոգևորված ու տպավորված էին երեխաները. “Շատ լավ էր, իմ երազանքներից մեկն իրականացավ, ես տեսա Լուսինը, Սատուրնը. թվում էր, թե իրական չեն. կարծես  հրաշք…

Read More
Articles/Հոդվածներ

“Manana” project in Abovyan

“Մանանա” քրիստոնեական-երիտասարդական ծրագիրը պատրաստվել և իրագործվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից` 2010 թվականից սկսած: Ծրագիրն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների միջոցով: Ծրագրի նպատակն է օգնել երիտասարդներին ճանաչել Աստծուն և ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու դավանանքի և ավանդույթներին: Ինչպես նաև այն հնարավոևություն է տալիս երիտասադներին` արտահայտելու սեփական տեսակետն իրենց հուզող արդի խնդիրների վերաբերյալ և ձևավորել քրիստոնեական աշխարհայացք ու մտածողություն:

Read More
Articles/Հոդվածներ

An interesting event-exhibition

Հետաքրիր միջոցառում-ցուցահանդես` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին Աբովյանի քաղաքի “Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության” թանգարանում ապրիլի 15-ին տեղի ունեցավ  հետաքրիր միջոցառում-ցուցահանդես` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին:

Read More
Articles/Հոդվածներ

More, than Money

Ավելին, քան փողը Ի՞նչ եք կարծում, 10-11 տարեկան երեխան կարո՞ղ է տարբերել չեկային հաշիվները խնայողական հաշիվներից կամ պատկերացում կազմել ավանդ, վաստակ,տոկոս և, ի վերջո, դրամ հասկացությունների մասին: Կարծում եմ, մի փոքր թերահավատորեն կմոտենաք այս հարցի դրական պատասխանին: Բայց եթե այցելեք Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության և HSBC բանկի կողմից իրականացվող <<Ավելին, քան փողը>> արտասադասարանական դասընթացին, ապա ինքներդ կհամոզվեք, որ տարրական դպրոցի շատ երեխաներ արդեն տիրապետում են դրամ վաստակելու և ծախսելու, այն խնայելու և ուրիշների հետ կիսելու գաղտնիքներին: Այսօր Կոտայքի մարզում այս ծրագրի մեջ ընդգրկված է ինը դպրոց, որտեղ ՀՊՆ վերապատրաստված ուսուցիչները…

Read More