Cleaning day in the church
Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում և դրան հարակից տարածքում այսօր մաքրության օր էր: Վաղ առավոտից մի խումբ երիտասարդներ սկսեցին եկեղեցու ներսի և դրսի մաքրման աշխատանքները: Նախաձեռնությունը կազմակերպվել էր Աբովյանի Քարոզչական Կենտրոնի կողմից, որը Սուրբ Էջմիածնի Քարոզչական Կենտրոնի մասնաճյուղն է Աբովյանում: Կենտրոնի հիմնադիրն է Հոգեշնորհ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանը: (Սուրբ Էջմիածնի Քարոզչական Կենտրոնը հիմնադրվել է 2011թ. մարտի 13-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի և գահակալության 12-ամյակի կապակցությամբ):
Read More