Chess tournament
Աբովյան քաղաքի Շախմատի դպրոցում հունիսի 25-ին տեղի ունեցավ շախմատի բաց մրցաշար, որը կազմակերպել էր ԲՀԿ Աբովյանի տարածքային երիտասարդական խորհուրդը: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդներ Աբովյանից և շրջակա գյուղական համայնքներից: Մասնակից-խաղընկերները որոշվեցին վիճակահանության արդյունքում: Մրցաշարն անց էր կացվում Աբովյանի քաղաքապետ և ԲՀԿ Աբովյանի տարածքային խորհրդի նախագահ Կարապետ Գուլոյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ:
Read More