Archive for Articles

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ

Արծրուն Պեպանյան

Ճակատագրի կամոք 1993-ին ինձ հնարավորություն ընձեռվեց շատ մոտիից շփվել իշխանական բուրգի վերնախավի հետ: Դա այն ժամանակն էր, երբ մեծամասնությունը նոր-նոր իշխող կուսակցությունից արտաքսել էր Վազգեն Մանուկանին՝ իր թիմակիցներով հանդերձ: Ու հաղթանակած խաղաղություն էր տիրում վերնախավում:
Սակայն շատ չանցած մի նոր ընդվզում առաջացավ, և ՀՀՇ վարչության ութ անդամներ իրենց բուռն դժգոհությունն էին արտահայտում նախագահի վարած քաղաքականությունից: Պայքարը տևեց մոտ մեկ տարի, մեծամասնությունն այս անգամ էլ կուսակցությունից դուրս շպրտեց դժգոհողներին: Եվ ապա նկատվեց մի երևույթ՝ հեռացած սկզբունքային անդամների փոխարեն կամաց-կամաց վերնախավը համալրվեց հլու, սեփական տեսակետը չունեցող կամ ունեցածը պնդելու ոչ ունակ մարդկանցով: Նրանց մի մասը դարձավ պատգամավոր:
Read more

Story of one song

Մի երգի պատմություն

Այս տարի լրանում է տաղանդավոր բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի ծննդյան 80-ամյակը: Այդ առիթով ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:

Դրանց անմասն չմնաց նաև Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան, որը Հայպետֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես եկավ   գրական-երաժշտական հուշ-երեկոյով՝ նվիրված պոետի տարեդարձին:

Read more

Հիրավի պատմական իրադարձություն՝ Աբովյան քաղաքում

Ավելի քան 60 հազար բնակիչ ունեցող Աբովյան քաղաքում մինչ օրս գործող միակ եկեղեցին 1851 թվականին կառուցված Սուրբ Ստեփանոսն էր` Էլլար թաղամասում:

Սակայն մայիսի 14-ին  աբովյանցիներն ու հավատավոր ժողովուրդը ականատես եղան հիրավի պատմական իրադարձության՝ Աբովյան քաղաքում նոր եկեղեցու հանդիսավոր բացման արարողությանը:   Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006 օգոստոսի 24-ն, կառուցվել է  Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ:

Read more

Ծառուկյանը ուզում էր հայկական ճոխ եկեղեցի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

– Պարոն Ղուլյան, նախօրեից քննարկվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝ ոչ հայկական եկեղեցու ճարտարապետության մոտիվներով կառուցված լինելը, որ սրբապատկերներն էլ բյուզանդական են:

– Հայաստանում եթե որևէ մեկը կհամարձակվի հեռուստատեսությամբ թե օպերայի հրապարակում ճարտարապետության տեսության պատմության մասին դեմ առ դեմ գա և բանավիճի, խնդրեմ: Ես բոլորին անխտիր՝ ակադեմիկներից մինչև ուսանող, միասին կամ առանձին, հրավիրում եմ բանավեճի: Թող մեկը համարձակվի ճարտարապետության դոկտորատուրան ավարտած, 30 տարվա դասախոս, գիտաշխատող, բոլորին քաջ ծանոթ որպես ռեստավրատոր և գիտնական (բոլորը զանգում են ինձնից են դիպլոմային նախագծի կամ գրքի խորհրդատվություն խնդրում), ես տեսաբան, գիտնական ճարտարապետ եմ, և թող մեկը համարձակվի ինձ հետ բանավիճել, ոչ թե բամբասանքի և փողոցային տգիտության լեզուն, որը մեր ժողովրդից դուրս չի գալիս: Ի՞նչ է նշանակում, եթե բոլորդ հիանում եք Աղթամարով, Զվարթնոցով, Գանձասարով, Նորավանքով, Մակարավանքով, թե ինչ է մի քանի զարդաքանդակ ավելի կա, ու հանկարծ Արտակ Ղուլյանի զարդաքանդակները ձեր քիմքի՞ն չեն: Ժողովուրդը հիացած է: Եկեղեցու լուսանկարները 3500 «լայք» են հավաքել ֆեյսբուքյան էջում, դա հաշվել են 15.000 ձայն է ստացվում, եթե որպես ճարտարապետ քվեարկեն, ես Հայաստանում 99 տոկոսով բոլորին կհաղթեմ:

Read more

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տրամադրությունը շատ բարձր է, քանի որ հասել է իր նպատակին` եկեղեցին հանձնելու է տերերին` հայ ժողովրդին: Աբովյանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողության ժամանակ հայտարարել է ինքը` Գագիկ Ծառուկյանը:

«Եկեղեցին բոլորինն է, հայ ժողովրդինը: Բոլորի առջեւ դուռը բաց է»,- նշել է Ծառուկյանը եւ հավելել, որ բոլորին հրավեր ուղարկվել է` առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: Հարցին, թե որն է պատճառը, որ նրանցից մի քանիսը չկան, Ծառուկյանը պատասխանել է. «Թող իրենք իրենց խղճի առջեւ պատասխան տան, մենք բոլորին հրավիրել ենք»:

Read more

ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ընթերցողին ենք ներկայացնում Ալեն Ավագյանի հարցազրույցը պրոֆեսսիոնալ մոդել, Աբովյանի քաղաքացի՝ Վարդան Մնացականյանի հետ:

Վերջերս մեր մոդելային ասպարեզը սկսում է առաջընթաց արձանագրել,ի հայտ են գալիս նոր մոդելներ:Ես ունեցա փոքրիկ հարցազրույց Հայաստանի 1-ին եւ պրոֆեսսիոնալ մոդելներից մեկի՝Վարդան Մնացականյանի հետ:
-Ինչպե՞ս սկսեցիք ձեր մոդելային կարիերան:
-2006 թվականին,երբ լույս տեսավ այդ ժամանակահատվածի թերեւս միակ ու հետաքրքիր “Es Yes”ամսագիրը,նրա 2-րդ համարում մրցույթ էր հայտարարվել՝”Yes Models”մրցույթը:Քույրիկիս հետ ուղարկեցինք իմ նկարները,որոնք արված էին մեր խոհանոցում,իսկ նկարներիս հետեւի ֆոնում կային խոհանոցային պարագաներ:Մտքովս չէր անցնի անգամ,որ այդ նկարները կտպագրվեն ամսագրում եւ մրցույթի մյուս մասնակիցների պրոֆեսսիոնալ նկարների կողքին կլինեն:Հետագայում 1 տարի տեւած մրցույթից հետո ես հաղթեցի այդ մրցույթը:

Read more

«Պետք է ձգտումների մեջ ավելի համարձակ լինենք. նվնվալով տեղ չենք հասնի». Միքայել Մկրտչյան

Վերատպված նյութը Արմավիրում գործող մշակութային կյանքի մասին է։ Այն լավ օրինակ է ոչ մայրաքաղաքային ցանկացած համայնքի համար ու կարծում ենք Լևոն Գալչյան արվեստանոց-դպրոցի ղեկավար Միքայել Մկրտչյանի հետ հարցազրույցը ուսանելի  կարող է լինել աբովյանցիներիս նույնպես։
Տարիներ առաջ Երևանից մոտ 60 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում,  բացվեց Լևոն Գալչյան արվեստանոցը:  Դպրոցը կրում է տարիներ առաջ քաղցկեղից մահացած երիտասարդ  արվեստագետ Լևոն Գալչյանի անունն ու մարմնավորում նրա չիրականացած երազանքները:

Լևոն Գալչյանն ավարտել է Անգլիայի Բրայթոն քաղաքի Արվեստի համալսարանը և ստեղծագործել է կիրառական արվեստում: Նա աշխատել է բրոնզով, քարով, կտորով ու ստեղծել բրոնզաձույլ ու բյուրեղապակյա ջահեր, կիրառական արվեստի այլ նմուշներ: Լևոնը Հայաստան կատարած այցելություններից հետո մտադրվել էր այստեղ նույնպես գեղարվեստական գործունեություն ծավալել: Նրա մահից հետո ծնողները որոշում են ծրագիր իրականացնել Հայաստանում, բայց ոչ Երևանում: Դպրոց-արվեստանոցն անվճար է գործում բոլոր երեխաների համար: 168.am-ը զրուցել է ճարտարապետ, Լևոն Գալչյան արվեստանոց-դպրոցի ղեկավար Միքայել Մկրտչյանի հետ:

Read more

Խաղաղ օվկիանոսի ափից գրում է արվեստագետ Ալեքսանդր Մարությանը

Նկարիչ, քանդակագործ եւ գրաֆիկ դիզայներ` Ալեքսանդր Մարությանը 70-80 ական թվերին ապրել ու աշխատել է Աբովյան քաղաքում: Ստորեւ ներկայացնում ենք  Հետք online-ի  թղթակից` Անուշ Քոչարյանի հարցազրույցը Վարպետի հետ:

Ողջույն, ինչպե՞ս եք: Չզրուցեցինք…

Լավ, Անուշ ջան, վերջերս գործս շատ է, քիչ եմ լինում օն-լայն:

Հասկանալի է: Այս պահին ինչի՞ վրա եք աշխատում:
Անահիտ աստվածուհու անտիկ հունական քանդակի կրկնօրինակն են բերել, որպեսզի պատվանդան սարքեմ: Եվ այս տեսակ տարբեր նախագծեր:

Չեմ ուզում խանգարել, գուցե վաղը զրուցե՞նք:

Read more

«Թե բախտ վիճակվեր նորից աշխարհ գալ, նորից կուզեի երգիչ ծնվել…».Սոկրատ Մարտինյան

Մենք բազմիցս անդրադարձել ենք Աբովյան քաղաքի մշակութային կյանքին, նրա շնորհաշատ այն քաղաքացիներին, որոնք սերունդներ են կրթել, հայ երգն ու երաժշտությունը յուրովի մեկնաբանությամբ ներկայացրել մեր քաղաքի ու հանրապետության արվեստասերներին։

Ինչպես գիտենք, Աբովյանը հիմնվել է 60-ականներին, և բազում վառ անհատներ իրենց վաստակն են ունեցել մեր քաղաքի հոգևոր-մշակութային կյանքի կայացման գործում։

Աբովյան քաղաքում 70-ականներին` հանձինս տասնյակ ժողգործիքային, էստրադային և անհատ կատարողների, երգարվեստի  յուրահատուկ  մի մթնոլորտ էր ստեղծվել։ Բազում անհատականությունների շարքում մարդկանց միտքն ու սիրտը ջերմացնող մի անուն էր շրջում երգարվեստի սիրահարների շրջանում։

Ընկերական մի միջավայրում` hայկական սեղանի շուրջ հավաքված, սիրով ձեզ ենք ներկայացնում այժմ Լոս Անջելեսում բնակվող ու ստեղծագործող, իսկ նախկինում` Աբովյանի լեգենդար երգիչ Սոկրատին։

Սոկրատ Մարտինյանը, որն արդեն 63 տարեկան է, 1969թ.-ից բնակվում էր Աբովյանում։ Նրա ընտանիքը մեկն էր բազում այն հայրանադարձվածների ընտանիքներից, որոնք Հայաստան էին տեղափոխվել մոտակա սփյուռքից` Իրանի Թեհրան քաղաքից։

Read more

The children are our stars

Աստղադիտական բացօթյա միջոցառում Աբովյան քաղաքում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը  Աբովյան քաղաքում նշվեց յուրահատուկ ձևով` վերածվելով իսկական տոնի. Աբովյանի “ՍԱՏԱՐ” հոգեբանական կենտրոնի և “Գուդրայք Ջոն” աստղասերների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվեց աստղադիտական բացօթյա միջոցառում:

Աստղադիտական երեկոն  նվիրված էր ոչ միայն Երեխաների պաշտպանության միջազգային  օրվան, այլև Անանիա Շիրակացու 1400-ամյակին:

Երեխաները, նրանց ուղեկցող ծնողներն ու բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան երեք աստղադիտակների միջոցով տեսնել Լուսինը, Սատուրնը, աստղերը: Հատկապես ոգևորված ու տպավորված էին երեխաները. “Շատ լավ էր, իմ երազանքներից մեկն իրականացավ, ես տեսա Լուսինը, Սատուրնը. թվում էր, թե իրական չեն. կարծես  հրաշք լիներ, շատ շնորհակալություն կազմակերպիչներին”,-տպավորություններով  կիսվեց 13-ամյա Լիանա Շահբազյանը:

Read more