Archive for Creations in Armenian

Lonely whishes

Երբ կգտնես քեզ մոլորյալ այս աշխարհում,
Կբարեւես ու լուռ կանցնես:

Երբ կհիշես, կկարոտես դու քո Եսին
այս բազմամարդ մենության մեջ,
ետ չվանես այս միայնակ բազմությունին:

Կբարձրանաս նրանից վեր
մի լավ հանգիստ կզրուցես
արդեն գտած քո Եսի հետ
ու հետ կգաս:

Dedicated to A.G.

Ա.Գ-ին


Գիտես` գժվում եմ…
Անզորությունից, իմ սիրո ուժը քեզ փոխանցելու:
Գիտես` գժվում եմ…
Երջանկությունից`քոնը լինելու
Գիտես` գժվում եմ, երբ դու տխուր ես,
Երբ քո աչքերի փայլը չեմ տեսնում,
Գիտես` գժվում եմ….
Երբ ինձ թվում է, որ սիրո հուրս քեզ չի ջերմացնում:
Բայց ես սիրում եմ:
Սիրում անսահման,սիրում ամեն ժամ ու ամեն վայրկյան:
Սիրում եմ` անգամ եթե տխուր եմ,եթե հոգնած եմ, կիրքս ննջում է:
Անգամ, երբ խանդի չար ալիքն է գալիս` փորձում է խեղդել:

Read more

Mental Health is the indivisible part of the health

ԹՈՎԻՉՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՀԱԿԱՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Կյանքը, հորդառատ աշնանային անձրեւի պես, ողողում է մեր անցյալն ու ներկան բազմապիսի ու բազմերանգ զգացմունքներով ու ապրումներով, հաճախ ժամանակ ու հնարավորություն չթողնելով վերանայել դրանք, վերապրել ու խորհել դրանց շուրջ, գնահատել դրանց ներգործությունը մեր անձի, մեր հոգեկան աշխարհի, եւ ինչու ոչ, նաեւ ֆիզիկական բարեկեցության վրա: Հաճախ մենք չենք էլ հասցնում ափսոսալ դրանց համար, կամ վայելել դրանց առկայությունը, փորձել հարմարվել դրանց, կամ փոփոխել մեր հույզերի արտահայտման ձեւը, պահպանել կամ պայքարել դրանց դեմ:

Read more

Words of Heart

Ես գրում եմ այս խոսքերը

Դաջված սրտիս այն խորքերում,

Միշտ ինձ տանջող այն մտքերը

Երազները, փափագները:

Read more

My Small and Great Abovyan

Լեռնային երկրի իմ հրաշք քաղաք,

Հատիսի լանջին բացաված մի ծաղիկ,

Ուր անուրջներս եմ երկնել անաղարտ,

Ուր հորդել արցունք , վառել ժպիտ:

Ու ծխացել է բերկրանքով անեղծ,

Սիրտն իմ բոցավառª առաջին սիրով,

Ուր արտասվել է հոգիս հուսազերծ,

Ար¢ամուտի դժգույն շողերով:

Read more

With You

Գիտես թե որքան դժվար է սպասել

Ընդմիշտ տանջվելով անվերջ երազել,

Մտքերով միայն քո կողքին լինել

Երազում միայն քեզ հետ զրուցել:

Read more

Massacre couldn’t exterminate loving hearts-(in Armenian)

Կոտորածը չկարողացավ ոչնչացնել սիրող սրտերին 

1915 թվական: Դաժանություն: Վայրագություն: Բարբարոսություն: Գազանություն: Մասսայական ոչնչացում: Անմեղ ժողովրդի կոտորած: Հայերի դեմ բնաջնջման ծրագիր մշակված Թուրքիայի կողմից: Մարդկության ոչնչացում:

Ինչու՞: Ինչի՞ համար:

Read more

Few Words to My Abovyan

Դժվար է այո, դժվար է ապրել օտարության մեջ

Անվերջ հիշելով հայրենիքն անշեջ,

Դժվար է, երբ չունես կողքիդ բարեկամ

Որ գոնե կիսվես պահին մենության:

Read more

Letter to Fatherland

Նամակ Հայրենիքին

Սիրելի հարազատ ու հեռավոր հայրենակիցներ, այն միտքը, որ ցանկություն է առաջացրել գրելու ձեզ, հեռավոր ու անծանոթ հայրենակիցներին, արդեն հուզել է ինձ եւ դժվար է հանգիստ գրիչը շարժել թղթի վրա:

Այն օրից ինչ գիտակցել եմ, թե ինչ ասել է կոտորած, սփյուռք ու հայրենադարձություն ցավել է սիրտս անամոք ցավով եւ ամեն մի անդրադարձում մեր արյունոտ պատմության ակունքներին արտասվելու չափ հուզել է ինձ: Հաճախ է հարց առաջացելª ինչպե±ս ենք մենք կարողացել այսքան էլ պահել մեր ինքնությունը, երբ բանաստեղծորեն ասած մեզ ցրել են աստղերի պես, որ ամենուրեք տեսնեն մեր անմար լույսը, կամ սեղմել են այնքան, որ ադամանդ ենք դարձել, քիչ, բայց ադամանդի կարծրությամբ…

Read more

Grandmother why we have come stranger (in Armenian)

 Տատիկ մենք ինչու ենք եկել ուրիշի տուն…
Կանչում էի խենթ կարոտով դու չեկար,
մշուշապատ ուղիներում` ես մենակ,
Մարդ չտեսավ տառապանքը իմ տկար,
Կանչում էի խենթ կարոտով դու չեկար…
Վահան Տերյան

Տատիկ ինչի համար եմ ես եկել ուրիշի տուն,- հեռախոսի մյուս ծայրից հազիվ բառերն ու մտքերը հավաքելով հարցնում էր այն ժամանակ երեք տարին դեռ չբոլորած թոռնիկս: Հարց, որը միշտ բզկտել է կարոտիս կրակե շապիկը ու կուտակել հույզեր, հույզեր: Հարց, որը կարծես ուղղված է ոչ թե տատիկին, այլ ժամանակին, դարերին ու մնում է անպատասխան օդում կախված: Կախված, որպես Դամոկլյան սուր, որը հարվածում է ոչ թե ճակատիդ, այլ հոգուդ ու երեւակայությանդ, հուզական կոշմարի ենթարկելով էությունդ, եւ դու անզոր մթում խարխափելով ձգտում ես հավաքել բոկորներդ, հավատալու հույսով, որ կենդանի ես ու դեռ շնչում ես…

Read more