Archive for Creations in Armenian

Our Curious Neighbors(in Armenian)

Մեր հետաքրքրասեր հարեւանները

Ասում ենª լավ հարեւանը վատ բարեկամից լավ է: Միթե± այդքան կարեվոր են հարեւանները մեր կյանքում:

Երբեմն սննահավատորեն ենք վերաբերվում նրանց: Օրինակª եթե առավոտյան տանից դուրս գալիս տեսնում ենք այն հարեւանին ում համարում ենք բացասական լիցքեր հաղորդող անձնավորություն, կամ տեսնում ենք մեկ ուրիշ հարեւանի դատարկ դույլերով, մտածում ենք, որ անշուշտ այսօր գործերը վատ ընթացք կունենան:

Read more

Situation

Վիճակ

 

Շեղվեց միտքս քնքշանքի կարոտից, բայց պետք էր շարժվել: Մութը պատել էր շուրջ բոլորս ու ցավոք, ոչ մի կանթեղ մարդկային այս հորձանուտում:

Դիմացից եկող Կարիճը անտարբեր բարեւեց ինձ ու վախվորած ֆսֆսաց:

-Էդ ճանապարհը փակ է, ես չկարողոցա անցնել, ավելի լավ է ետ դառնաս, ես էլ նույնն եմ անում:

–  Ինչպես թե փակ է, երեկ օձը հենց այստեղով է անցել:

Read more

Women Rights

 Կինը եւ իրավունքը

Այն, որ մեր հասարակության իրավագիտակցությունը բավականին ցածր է, պարզապես ակնհայտ է: Երեւույթը ցայտուն է դրսեւորվում նաեւ Աբովյան քաղաքում, որի փողոցներով քայլելիս` շատ հաճախ հանդիպում ենք կանանց, որոնք փողոցային առեւտրով են զբաղվում, չնայած որ ունեն բարձրագույն կրթություն եւ կարող են աշխատել ըստ մասնագիտության:

Այն հարցին, թե. ՙԻնչու± չեք փորձում աշխատանք գտնել որեւէ հիմնարկում՚.կանանցից  շատերը պատասխանում են. ՙՈրովհետեւ մենք  չունենք գումար կամ ծանոթներ՚:

Մինչդեռ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանված է, որ ՙՔաղաքացին հավասար իրավունակություն ձեռք է բերում իր ծննդյան պահից, եւ այն դադարում է նրա մահվամբ՚:

Read more

Lonely

Մենություն

Մարդը մենակ աշխարհում ոչինչ է

Նա մի գազան էª վանդակում փակված

Եւ երջանկության տենչը աչքերինª

Թռչում են հեռուն մտքերն անսահման:

Կարոտ ու աղոտ կանթեղի մի լույս

Փարոսի նման ճամփան է ուղղում.

Read more

Where is the Armenian Language

Էլ ու՞ր մնաց մեր Մեսրոպատառ հայոց լեզուն

Առօրյա զրույց. երկու երիտասարդ:
-Աաաախպեր բարեւ մորս արեւ :
-Պրիվետ ապե:
-Ի՞՞շշկա չկա:
-Ջանսաղություն, սենց քուչում լռված… լյոքշ ա:
-Ապե էրեգ Գոնչին տեսա±ր:
-Հա, ապե ջան: Էդ տուֆտեն նագլի չամուռ ա էլէ, որ վիզ էթանք էն Գայուշիկի հարցերը ուլադիտ անենք: Ասիª ցավդ տանեմ շառից փորձանքից հեռու:
-Արա, էդ տուֆտա գյադա դուս էկավ, Գայուշիկին հլը չի մոռցե:
-Դե լավ ապե, իրիգվա յան կերեվամ, տանը կլռվես:
-Հա, ցավդ տանեմ, դավայ դե:
-Ց:
Read more

Letter to santa

Նամակ Ձմեռ Պապին

Ասում ենª Ձմեռ Պապին խորհուդ ունի մանուկների, ինչու չէ նաեւ մեծահասակների համար եւ երբ տարին իր ավարտին է մոտենում եւ դու քո այդ ապրած տարին խնամքով տեղավորում ես հիշողություններիդ արկղիկում, Ձմեռ Պապին գալիս է իր հետ բերելով ձեւավորված ու գունագեղ արկղիկ, եւ ասում ենª խնդրիր Ձմեռ Պապուց ամենանվիրական ցանկությունդ, նա զորու է իրականացնել անհնար թվացող եւ այդքան հեռու գտնվող իղձերդ :

Read more

I’ll wait for You, My Darling

Իմ աչքերը արցունքոտվում են կրկին,
Երբ տխրում ես դու ցավերից անմեկին,
Ու իմ սրտից ասես արյուն է հոսում,
Երբ երազում ես մեկին

Բայց հաշտվել եմ այդ մտքի հետ,ու խաղաղ է իմ հոգին,
Որ ընտրել եմ ճանապարհն իմ, որպես մի մոմ երկրային,
Որ ինձնով ել վառվեմ-հալչեմª աստծո առաջ խնդրելով
Թող Բարձրյալը քեզ պարգեվի երջանկությունն իմ բաժին

Դու ազատ ես թռչունի պես ու կարող ես ինձ ատել,
Ու չփորձել նույնիսկ տեսնել եւ հասկանալ իմ հոգին,
Սիրիր մեկին, որքան կուզես, եղիր սիրված եւ ընդմիշտ
Աստվածուհու նման հպարտ, նրա նման էլ անվիշտ

Ու թե հանկարծ դու դառնանաս, դու վշտանս աշխարհից,
Այդ պահերին կայցելես, լա±վ, կսպասեմ քեզ, սիրելիս,
Ու շիրիմիս զույգ մոմերըª աչքերի պես բոցավառ,
Կնայեն քո ճանապարհինª լուրթ հայացքով սիրահար

Մհեր 1997

 

On the way to glory (in Armenian)

Փառքի ճամփին փորձեցինք

Վերջալույսին, երբ օրվա իրականությունից շիկնած արեգակը մայր էր մտնում, երբ երեկոյի լիրիկան ծածկում էր կիսագունդը, չարաճճի տղան մտադրվել էր վարունգի մի պատկառելի կտոր խցկել պատահական ավտոմեքենայի ծխաձողի մեջ:

Փողոցն անմարդաշատ լինելու պատճառով, վճիռն իրագործելը բավական հարմար էր: Նա կամացուկ մոտոցավ մեքենային,մեջքով հենվեց թափքին, վերնաշապիկի տակից հանեց աշնանային դեղնած, վարունգն ու աննկարագրելի արագությամբ խցկեց ծխաձողի մեջ:

Read more

The Jazz music, she and me (in Armenian)

ԵՍ, ՆԱ և ԱՅՍ ՋԱԶԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Անցորդների անբոխի մեջ դժվար է նկատել, թե այս մեկը երազկոտ բնավորություն ունի, կամ այն օրիորդը հասկանում է, որ ՙաշուն է նստել սեղանիս, ճակատին թորշոմած վարդեր՚:

 Հնչում է դանդաղ ջազային երաժշտություն: Ամբոխը խայտաբղետ է ինչպես այս երաժշտութըունը: Սրճարանի լայնատարած պատուհանից փորձում եմ ինչ- որ համակարգով գնահատել ամբոխի տրամադրությունը, մարդիկ խորթ են ինձ:

Read more

Monologue (about Needy) (in Armenian)


Մենախոսություն (Կարոտի մասին)

Ես կարոտում եմ այն ծաղիկներին, որ գունատվում են գիշերակեսին և լուսաբացին կապույտ աչքալույսն առաքում են վեր: Ես կարոտում եմ այն մամուռներին, որ հարսնանում են քարերի վրա ու դաս են տալիս եկող- գնացող միայնակներին: Ես կարոտում եմ, օ¯ այն կարոտին, որ գնում- գնում դառնում է Լեգենդ:

Read more