Articles/Հոդվածներ

Ծառուկյանը կհանձնի՞ «բարձունքը». իշխող ուժը գրոհում է

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ,Մեկնաբան Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարել է Աբովյանի քաղաքապետի հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրությանը թեկնածու առաջադրելու որոշման մասին, որն ըստ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ կայացվել է վարչության ապրիլի 16-ի նիստում: Աբովյանի քաղաքապետի ընտրությանը մասնակցելու մասին ՔՊ որոշումը անկասկած ունի առանձնահատուկ քաղաքական բնույթ: Առանձնահատկությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի հանգամանքով: Աբովյանը դիտարկվել է նրա տնտեսա-քաղաքական տիրույթի «մայրաքաղաք», եւ ՀՀԿ իշխանության ամբողջ շրջանում այդ հանգամանքը չի դրվել կասկածի տակ: Քաղաքացիական պայմանագիրը փաստորեն գրոհում է ԲՀԿ նախագահի այդ «բարձունքը» եւ պետք է ենթադրել, որ այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով դրա խորհրդանշանակությունն ու…

Read More
News/Նորություններ

Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը

Այսօր Աբովյան համայնքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Համայնքի ղեկավարին ծանոթացրին բանկի մասնաճյուղի պայմաններին և առաջարկվող նոր ծառայություններին:Վահագն Գևորգյանը նախ ընդգծեց, որ նոր աշխատատեղեր ստեղծելը չափազանց կարևոր է համայնքի համար, ինչպես նաև հարակից համայնքի բնակիչները հնարավորություն կունենան բանկի ծառայությունից օգտվելու համար մայրաքաղաք չգնալ:Կոտայքի մարզպետն էլ ընդգծեց, որ կարևորում է բանկի էկո գործունեությունը:

Read More
Articles/Հոդվածներ

Հարցազրույց տաղանդաշատ գեղանկարիչ Սերգեյ Ռուբենյանի հետ

Շնորհաշատ նկարիչ Սերգեյ Ռուբենյանը ծնվել է Նախիջևանի Ջուլֆա քաղաքում, 70 ականներին բնակություն է հաստատել Աբովյան քաղաքում։ Ավարտել է Սարալանջի 6-րդ դպրոցը, այնուհետև՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Ուսումը շարունակել է գեղարվեստաթատերական ակադեմիայի գեղարվեստի բաժնում: Զուգահեռաբար՝ դեռևս մանուկ հասակից, հաճախել է Նիկոլայ Քոթանջյանի գեղարվեստի ստուդիան։ -Սերգեյ, ինչպե՞ս որոշեցիք նկարիչ դառնալ, ովքե՞ր էին քաջալերողները։ -Առաջինը՝ հայրս, հետո՝ մանկական պատկերասրահի տնօրեն, երջանկահիշատակ Ժաննա Ամիրխանյանը` Հենրիկ Իգիթյանի կինը, այնուհետև Նիկոլայ Քոթանջյանը՝ հանրահայտ Կանազի մշակութային տան ստուդիայի ղեկավարը մեծ դեր են ունեցել իմ հոգեբանական դաստիրակության և նկարչական հմտությունների ձեռքբերման գործում։ Մասնավորապես, Նիկոլայ Քոթանջյանը տիրապետում էր մոտ…

Read More
News/Նորություններ

Տոնական հեծանվաշքերթներ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում կարևորվեց և խրախուսվեց նաև առողջ ապրելակերպը. Երևանում մեկնարկեց գարնանային հեծանվային սեզոնը, իսկ Աբովյանում տեղի ունեցավ տոնական հեծանվաշքերթ: Քաղաքային հեծանվային զբոսանքով Երևանի կենտրոնում մեկնարկեց գարնանային հեծանվային սեզոնը: Այնուհետև, ըստ ցանկության, հեծանվորդները ուղևորվեցին դեպի Զվարթնոց տաճար: Նախաձեռնությունը Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայինն էր: Հեծանվորդների անվտանգության ապահովման  կարևորագույն պարագան սաղավարտն էր:  Իսկ Աբովյանում քաղաքի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական հեծանվաշքերթ, որը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին։ Տոնական հեծանվաշքերթին մասնակցելու համար այս միջոցառմանը ևս պարտադիր էր կրել սաղավարտ և սպորտային հագուստ: Հեծանիվ չունենալը խնդիր չէր.  Աբովյանի «Cycling Development Association» ՀԿ-ին  նախապես…

Read More
Articles/Հոդվածներ

Աբովյանի «Լոսանջէլեսյան ավագանու» ցնծալից երեկոն

Մարտի 29-ին Բըրբանք քաղաքի «Արբատ» հանդիսասրահում համախմբվել էին 70-ականներին մեր քաղաքի զարկերակի մաս կազմող նախկին աբովյանցիները:Խորհրդային տարիների ժամանակի երիտասարդությունը, որը չվախեցավ երկու հուժկու քայլերթ կազմակերպել, ոտքով հասնելով Աբովյանից մինչեւ Երեւան-Կենտկոմ՝ ներկայիս ԱԺ շենք, պահանջելով արդարություն ու արժանապատվություն, հավաքույթ էր կազմակերպել` իրար տեսնելու, մեկը մյուսի ներկայությունը վայլելու, երգի ու պարի միջոցով վկայակոչելու իր անքակտելի կապը հարազատ քաղաքի հետ: Ժամանակի «դուխով» տղերքը իրենց չքնաղ տիկնանց հետ վայելում էին վաստակած հանգիստը: Հանդիսությունը վարում էին Զարիկ Եսայանը՝ հայտնի «Դարանի» թիմի վաստակաշատ ֆուտբոլիստ, և Սոկրատ Մարտինյանը՝ շնորհաշատ երգիչն իր «Աբովյան» նվագախմբով․ Սոլո կիթառ՝ Արմեն ԿարապետյանԲաս…

Read More
News/Նորություններ

«Պոչատ աղվեսը» հաղթանակ տարավ

Ուռռաաա …Հրաշալի տոն ու աննախադեպ իրադարձություն յուրաքանչյուրիս համար… Աբովյանի Դրամատիկական Թատրոն-ի «Պոչատ աղվեսը» պայծառ ու վառ ներկայացումը, որը նոմինացված էր «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում, որպես լավագույն մանկական ներկայացում ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ: Սա տոն է յուրաքանչուր աբովյանցու համար: Կեցցե՛ս, Թատրոնս Նարե Բեկնազարյան-Ղազարյան Շնորհակալ եմ գեղեցիկ խոսքերի և բարեմաղթանքների համար։ Այս ամենը չէր լինի, եթե ինձ շրջապատողները չկիսեին իմ բոլոր գաղափարներն ու մտքերը։ Շնորհակալ եմ իմ թիմին, որ այդքան եռանդով աշխատեց ինձ հետ։ Ու բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում հավատացին ու աջակցեցին, ով ինչով կարող էր։ Ես հավատում եմ, որ մենք բոլորս Աբովյանի…

Read More
News/Նորություններ

Այսօր թատրոնի միջազգային օրն է

Ամեն տարի՝ մարտի 27-ին,ամբողջ աշարհը տոնում է Թատրոնի համաշխարհային օրը: Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով` «Թատրոնը՝ որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»: Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Շաա՜տ սիրելի Աբովյանի Դրամատիկական Թատրոն-ս, շնորհավո՜՜՜ր տոնդ: Մեզ մաղթում եմ հարթ ու կանաչ ճանապարհ: Մենք ունենք հրաշալի համայնքապետ՝ հարգարժան պարոն Գևորգյանը, ով մշտապես կանգնած է քաղաքի ու Թատրոնի կողքին,ունենք արտակարգ ու իր գործին անվերապահորեն նվիրված ղեկավար՝ Արմեն Սարգսյանը, ով ամեն բան անում է, որ Թատրոնը երբեք չընկրկի,ունենք…

Read More
Articles/Հոդվածներ

«Թե բախտ վիճակվեր նորից աշխարհ գալ, նորից կուզեի երգիչ ծնվել…»-Սոկրատ Մարտինյան

27/Նոեմբեր/2012 Մենք բազմիցս անդրադարձել ենք Աբովյան քաղաքի մշակութային կյանքին, նրա շնորհաշատ այն քաղաքացիներին, որոնք սերունդներ են կրթել, հայ երգն ու երաժշտությունը յուրովի մեկնաբանությամբ ներկայացրել մեր քաղաքի ու հանրապետության արվեստասերներին։ Ինչպես գիտենք, Աբովյանը հիմնվել է 60-ականներին, և բազում վառ անհատներ իրենց վաստակն են ունեցել մեր քաղաքի հոգևոր-մշակութային կյանքի կայացման գործում։ Աբովյան քաղաքում 70-ականներին` հանձինս տասնյակ ժողգործիքային, էստրադային և անհատ կատարողների, երգարվեստի  յուրահատուկ  մի մթնոլորտ էր ստեղծվել։ Բազում անհատականությունների շարքում մարդկանց միտքն ու սիրտը ջերմացնող մի անուն էր շրջում երգարվեստի սիրահարների շրջանում։ Ընկերական մի միջավայրում` hայկական սեղանի շուրջ հավաքված, սիրով ձեզ ենք…

Read More
Kotayk Marzpetaran
News/Նորություններ

Աբովյան համայնքում աճուրդներն ընթացել են իրավախախտումներով

Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ պարոն Ռ.Խաչատրյանին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները: Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ.դրանց մի մասը հակասել են ՀՀ Օրենսդրությանը և իրավակարգավորող այլ նորմերի: Այս առնչությամբ մարզպետարանը գրությամբ առաջարկել է Աբովյանի համայնքապետարանին՝ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 12.04.2001թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 59.2-րդ կետի պահանջները՝ չեղարկել վերը նշված հողամասերի աճուրդը և…

Read More