News/Նորություններ

Աբովյան – Երևան` բարեկարգ երթևեկություն

Ամեն անգամ Աբովյան ֊ Երևան 261 համարի ավտոբուսներից օգտվելիս մտածում էինք անվտանգ և բարեկարգ երթևեկության մասին ։ Եվ ահա , վերջապես հին ու կիսավեր երթուղային ավտոբուսները փոխարինվեցին գեղեցիկ , բոլորովին նոր ու հարմարավետ տրանսպորտային միջոցներով ։ Աբովյանցին գոհ ու շնորհակալ է այդ որակյալ սպասարկման նախաձեռնողից և շահագործողից , քանզի տրանսպորտային փոփոխությունն իր հետ բերում է նաև նոր վարվեցողություն , նոր սպասարկում և նոր մշակույթ ։ Նորագույն լուծումներով է այժմ հանդես գալու 261 համարի երթուղին ՝ լայն , գեղեցիկ ,հպարտ , լուսավոր , սպասարկելով մեր գեղատեսիլ Աբովյանի քաղաքացիներին։ Թող այդպիսին լինի…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Խաղողօրհնեք

Այսօր տոնական և մարդաշատ էր Աբովյան քաղաքը, քանի որՍուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի օրն էր ։ Աբովյանի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Հովհաննես եկեղեցիներում մատուցվեց պատարագ և օրհնվեց խաղողը ։Խաղողն այն պտուղն է, որից ստացվում է գինին և այդ գինին էլ իր ժամանակին դարձել է Քրիստոսի արյունը ։ Խաղողի պաշտամունքը հազարամյակների պատմություն ունի։Նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը: Հայ առաքելական եկեղեցիները խաղողօրհնեքը տոնել են դեռ հինգերորդ դարից ։ Ըստ ավանդույթի՝ խաղողը չի կարելի ճաշակել, քանի դեռ այն օրհնված չէ։Խորհրդանշական ձևով՝ խաղողի օրհնությամբ օրհնվում է նաև տարվա…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Աբովյան քաղաքի ճանապարհները վերանորոգման գործընթացի մեջ են

Աբովյան քաղաքը դասվելով հանրապետության գեղատեսիլ քաղաքների շարքին , միշտ էլ խնդիրներ է ունեցել ճանապարհների հետ կապված ։ Համարյա ամենուրեք քանդված ճանապարհները անհարմարություն և զգալի վնաս էին պատճառում։ Գարնանը ճանապարհի կարկատած հատվածները երկար չէին գոյատևում , անձրևաջրերի և ձնհալի հետևանքով ավելի էին քայքայվում ՝ փոսեր գոյացնելով ։Եվ այդ ջրափոսերը տհաճ ստվեր էին գցում քաղաքի ընդհանուր կոլորիտին։ Կառավարության կողմից հաստատված սուբվենցիաների տրամադրման ծրագրերի հիման վրա Աբովյան քաղաքի երկու գլխավոր ճանապարհները և Սահմանադրության հրապարակը հիմնովին վերանորոգման գործընթացի մեջ են: Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան:Կատարվում են ամբողջական…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

ԼԻԲԱՆԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ

Բեյրութում կատարվածը սարսափելի էր …Այդ մահասառսուռ պայթյունը ցնցեց ամբողջ աշխարհը , իր հետ բերելով մեծ ավերվածություններ ՝ խլելով մարդկային կյանքեր , խեղելով ճակատագրեր։Տուժածների մեջ կան բազմաթիվ հայեր , նրանցից շատերը մեր հայրենակիցներն են։Այս դժվար պահին մենք մեր սրտի խոսքն ենք հղում Լիբանանում գտնվող մեր քույրեր և եղբայրներին , կիսում նրանց վիշտը , ապրում նրանց ցավով ։

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

ՄԻՆՉ ՄԵՆՔ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆՔ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒՑ, ԲԺԻՇԿՆԵՐԸ ՇՈԻՐՋՕՐՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՝ ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԵՐ

Շնորհակալություն նրանց, իրենց անձնվեր ու հոգատար աշխատանքի և վերաբերմունքի համար Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության գծային բրիգադը աշխատում է գերլարված ռեժիմով ։ Իրականացվում է օրական մինչև 40-ից 50 կանչ , յուրաքանչյուր բրիգադ մոտավորապես 20 կանչ Աբովյան քաղաքում և հարակից գյուղերում:Բրիգադները համալրված են որակյալ բուժանձնակազմով, համապատասխան դեղանյութերով և սարքավորումներով։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է էլեկտրասրտագրություն, արյան մեջ շաքարի քանակի որոշում, իսկ շնչառական անբավարարվածության ժամանակ ՝ ապահովում անհրաժեշտ քանակությամբ թթվածնով։ Ըստ շտապօգնության բրիգադայի հոգատար ու փորձառու բժիշկ Բագրատ Ստեփանյանի ՝ բոլոր ջերմող հիվանդներին այցելելիս ներկայանում…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Հպարտ ենք, որովհետև եռագույն ունենք

Այսօր ևս մեկ անգամ հայն ապացուցեց ,որ ինքն արժանի է իր անվանը . ՀԱՅ ֊ Հպարտ , Անկոտրում , Յավիտենական… Հպարտ ենք ,որովհետև եռագույն ունենք։ Անկոտրում ենք , որովհետև երկնքնում սավառնող արծիվներ ու երկրի վրա ամուր կանգնած առյուծներ ունենք։ Յավիտենական ենք , որովհետև խաչ ունենք ու այգիներում արևի մաքուր ճաճանչների ներքո ՝ աճող ծիրան ունենք։ Այդ փոքրիկ պտուղը ՝ վառվող կրակների միջից հառնող փյունիկի նման չճզմվեց , այլ միախմբվեց սփյուռքում ապրող հայությանը և ապացուցեց , որ չկա հայրենիք ,սփյուռք ,այլ կա հայություն ու միասնություն։ Երբ հայն է ուզում ՝ ծիրանը…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Վարդավառ է, վարդավառ է, Վարդավա՜ռ…

Վարդավառը հայկական ավանդական Հինգ տոների շարքում ամենասիրվածն է։ Վարդավառն ավելի շատ համարվում է երիտասարդների և մանուկների տոն ։Այն հենց այդպես էլ անվանում են «ջրոցի խաղալ» , այսինքն ՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին… Այս ծիսակատարությունը դեռ հնուց է ընդունված ։Տոնի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է, մաքրագործումը ՝ դրսևորված ջրցանությամբ։Քանի որ “վարդավառ “բառը կապում են վարդ արմատին, այդ օրը ընդունված է միմյանց վարդեր նվիրել։ Վարդեր նվիրելով և վարդաջուր ցողելով սեր սփռել ամենուրեք։Վարդավառը ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն ունի ։Ամեն տարի հայ ժողովուրդը եկեղեցիներում տոնում է Վարդավառը`Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության…

Read More
News/Նորություններ

ՍԵՎԱՆԻ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ

Հուլիսի 3-ին կայացավ Աբովյան համայնքի Սևանի փողոցի զբոսայգու բացման արարողությունը:Երկրում տիրող սահմանափակումների պատճառով բացման արարողությունն ընթացավ առանց տոնական միջոցառման, սակայն տոնական տրամադրությամբ, քանի որ համայնքում ավելացավ ևս մեկ կանաչ գոտի:Հիշեցնենք, որ նախկինում Սևանի 4/2, 4/3, 4/4 և 4/5 բնակելի շենքերի տարածքում զավթած անմշակ հողակտորներ էին և տարածքի փոքրիկները փողոցում էին խաղում: Համայնքի ղեկավարը դեռևս անցյալ տարվա փետրվար ամսին հայտնեց իր նախաձեռնության մասին և ահա խաղահրապարակը, վոլեյբոլի դաշտը, զբոսայգին հանձնվեց շահագործման:Հետաքրքրական է, որ զբոսայգում սոցիալական բնույթի վահանակներ են փակցված ոչ միայն մաքրությունը պահպանելու, այլև մեծերին հարգելու և ընտանիքը սիրելու վերաբերյալ:Սիրելի՛ աբովյանցիներ,…

Read More
News/Նորություններ

Աբովյան համայնքին պատճառվել է 453.949.600 ՀՀ դրամի վնաս

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ․ դեկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ, որով հետագա նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքին պատկանող 5,9 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը 2011թ․ սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանումում գրանցվել է որպես Աբովյան համայնքի սեփականություն՝ «բնակավայրերի հասարակական կառուցապատման» նպատակային նշանակությամբ։ Հետագայում հողատարածքում կատարվել է պարսպապատում,…

Read More