NewsFlash

Իրենցով էլ սովորում եմ կրկին սիրել մեզ

Աբովյան քաղաքի երրորդ միկրոշրջանի շենքերի արանքում շինարարություն էին կատարում: Մոտեցա.-Տղերք, հուշաղբյո՞ւր եք կառուցում:-Հա: Հուշաղբյուր:-Քաղաքապետարանը, թե՞ դուք:-Մենք, մեր հերոս աղբերների համար:-15-հատ տույա ենք շարելու: Էս քարը հատուկ մշակելու ենք, երեսպատենք, շղթաներ ենք դնելու…Ու շարունակում է ոգևորած պատմել:-…Մեր աղբերների համար:-Ապրեք, տղերք:Հեռվից զգույշ նկարեցի, որ չնկատեն ու հեռացա: Սիրում եմ մեր տղերքին, իրենցով էլ սովորում եմ կրկին սիրել մեզ: Վահունի Հովակիմյանի Facebook-յան էջից

Read More
NewsFlash

Ծննդյան տոնի արարողությունները նշվեցին նաև Աբովյանի եկեղեցիներում

Հայ Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ և նշվում Սուրբ Ծննդյան ավետիսը ։Ճրագալույցը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Ծննդյան տոնի արարողությունները նշվեցին նաև Աբովյանի եկեղեցիներում ։ Երեկոյան, երբ խավարն պատել էր քաղաքը, ամենուր հանդիպում էինք մարդկանց, որոնք վառած մոմերը ձեռքներին շտապում էին տուն:Ճրագալույսի պատարագից հետո մարդիկ վառած մոմ են տանում ՝ որպես աստվածային լույսի խորհրդանիշ:Տանում են լուսավորելու իրենց օջախները տիրոջ սուրբ ավետիսի լույսով: Հունվարի 6-ը նշվում է որպես Աստվածահայտնության օր։ Եկեղեցիներում կատարվում է…

Read More