News/Նորություններ

Տոնական եռուզեռ Աբովյանի համայնքային գրադարանում

Հագեցած,տոնական եռուզեռ էր այսօր մեր գրադարանում… Օրը մեկնարկվեց թիվ 12 մանկապարտեզի փոքրիկների այցելությամբ,մանկական բաժնի գրադարանավարները նրանց համար ընթերցեցին հեքիաթներ։ Այնուհետեւ մեր հյուրերն էին թիվ 2-րդ դպրոցի երրորդ դասարանի աշակերտները,իրենց դասվար՝տիկին Մոսիկյանի և ծնողների ուղեկցությամբ,ովքեր համեմեցին մեր գեղեցիկ միջոցառումը իրենց անմիջական մասնակցությամբ: Մեզ էին այցելել նաև Աբովյանի հատուկ դպրոցի սաները,իրենց հոգատար ուսուցիչների ուղեկցությամբ: Սիրանուշ Նազարյան

Read More
Advertisement

Վարչապետը կոչ արեց չկրկնել նախորդ` «Մաքուր Հայաստան» ծրագրի սխալները

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Մարտի 23-ին Հայաստանում կանցկացվի հեղափոխական շաբաթօրյակ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ համաժողովի ընթացքում։ ՀՀ վարչապետը նշեց, որ նման համաժողովրդական շաբաթօրյակի փորձ արվել էր նաև նախկին իշխանությունների օրոք։ «2 տարի առաջ իրականացվեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք պիտի չկրկնենք այն բացթողումները, որ այդ ծրագրի իրականացման ընթացքում եղել են»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը պատմեց, որ նախորդ ծրագրի բացթողումներն անձամբ է բացահայտել քայլարշավի օրերին՝ տեսնելով այս ու այնտեղ կուտակված  աղբակույտերը։ «Տեսախցիկների առաջ աղբը հավաքել են ու տարել աչքից հեռու…

Read More
News/Նորություններ

Աբովյանի համայնքի ղեկավարի աշխատանքային շրջայցը

Աբովյան համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայց կատարեց Աբովյանի 3-րդ մանկապարտեզ, որը հիմնանորոգվել է և ամբողջովին կահավորվել է նոր գույքով: Վահագն Գևորգյանը նշեց, որ Աբովյան համայնքի բոլոր մանկապարտեզներն այս տարի համալրվելու են նոր գույքով:  Հիշեցնենք, որ Աբովյանի 3-րդ մանկապարտեզի 1-ին մասնաշենքը վերակառուցվել էր 2017-2018 թթ.՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Աբովյանի համայնքապետարանի համատեղ ուժերով:  Հատկանշական է, որ մանկաարտեզի հիմնանորոգման ժամանակ կատարվել է հիմքային ամրացում, որը շենքը դարձրել է սեսմակայուն: Այս տարի նախատեսվում է 3-րդ մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի հիմնանորոգումը, որն իրականացվելու է համայնքապետարանի և կառավարության համատեղ ուժերով:

Read More
News/Նորություններ

Պաշտոնանկ են արվել Կոտայքի ոստիկանապետն ու Աբովյանի բաժնի պետը

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից: Պաշտոնից ազատված ոստիկանները գրանցվել են կադրերի ռեզերվում: Թե ինչով է պայմանավորված պաշտոնանկությունները, ոստիկանությունից պատասխանեցին, որ համակարգում կադրային փոփոխություններ մշտապես լինում են: Սակայն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, պաշտոնանկությունները կապված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետ։ Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ ստացած 7 անձ տեղափոխվել են հիվանդանոցներ, մեկը՝ մահացել: Միջադեպի…

Read More
Articles/Հոդվածներ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (նախնական) Աբովյանի տեղամասերի արդյունքները

  Տեղ ա մաս Ընտ րող մաս նա կից ՀՀԿ ՀՅԴ ԻՄ ՔԱՅԼԸ ԼՀԿ ՄԵՆՔ ՍԾՀԿ ԲՀԿ Աբովյան 29/1 1824 885 15 14 643 22 13 11 154 Աբովյան 29/2 1847 860 54 20 599 26 9 13 108 Աբովյան 29/3 1829 861 28 24 576 34 10 12 157 Աբովյան 29/4 1838 839 21 7 608 31 8 14 121 Աբովյան 29/5 1735 806 22 16 554 12 4 20 160 Աբովյան 29/6 1707 866 25 33 560 39 2 10 174 Աբովյան 29/7 1405 648 12 20 440…

Read More
News/Նորություններ

Այցելություն «ՍասնաԾռեր» կուսակցության Աբովյանի գրասենյակ

Այսօր Նոյեմբերի 16 ին ,Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ,Հանրապետության Հրապարակ 10 հասցեյում գտնվող «ՍասնաԾռեր» համահայկական կուսակցության գրասենյակ էին այցելել կուսակցության անդամներ ու համակիրներ գրասենյակի բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրենց մասնակցությունը ունենալու համար: Այցը կազմակերպել էր «Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ`Սոս Ավետիսյանը:

Read More