Articles

«Թե բախտ վիճակվեր նորից աշխարհ գալ, նորից կուզեի երգիչ ծնվել…».Սոկրատ Մարտինյան

Մենք բազմիցս անդրադարձել ենք Աբովյան քաղաքի մշակութային կյանքին, նրա շնորհաշատ այն քաղաքացիներին, որոնք սերունդներ են կրթել, հայ երգն ու երաժշտությունը յուրովի մեկնաբանությամբ ներկայացրել մեր քաղաքի ու հանրապետության արվեստասերներին։ Ինչպես գիտենք, Աբովյանը հիմնվել է 60-ականներին, և բազում վառ անհատներ իրենց վաստակն են ունեցել մեր քաղաքի հոգևոր-մշակութային կյանքի կայացման գործում։ Աբովյան քաղաքում 70-ականներին` հանձինս տասնյակ ժողգործիքային, էստրադային և անհատ կատարողների, երգարվեստի  յուրահատուկ  մի մթնոլորտ էր ստեղծվել։ Բազում անհատականությունների շարքում մարդկանց միտքն ու սիրտը ջերմացնող մի անուն էր շրջում երգարվեստի սիրահարների շրջանում։ Ընկերական մի միջավայրում` hայկական սեղանի շուրջ հավաքված, սիրով ձեզ ենք ներկայացնում…

Read More