Media/Մամուլ News/Նորություններ

Թշնամու երազած կայծակնային հաջողությունը հօդս ցնդեց

Կայքը միտումնավոր նկարներ չի հրապրակում:

Թուրքիան , ինչպես միշտ չի կարողանում մոռանալ իր նկրտումները հայ ժողովրդի դեմ ։ Ինչպես 20֊րդ դարի 20 ֊ական թթ ֊ին, այս անգամ էլ իր մոլի եղբոր արյունոտ ձեռքերով փորձում է հայաթափել Արցախը և ողջ Հայաստանը։

Դրա վառ ապացույցն է սեպտեմբերի 27֊ից սկսած լայնամասշտաբ հարձակումները Արցախա ֊Ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով ՝ թիրախավորելով հայկական բնակավայրերը և սահմանին կանգնած հայ զինվորին։ Թշնամու երազած կայծակնային հաջողությունը՝ բախվելով մեր փառապանծ զինվորների ամուր պաշտպանությանը հօդս ցնդեց։ Արցախի բանակի դեմ կռվում են հիմնականում վարձկանները և Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ։

Ռազմական գործողություններին ակտիվորեն մասնակցում են թուրք հրահանգիչները՝ իրենց տեխնիկական միջոցներով, ինչի վառ ապացույցն է Վարդենիսի խաղաղ բնակավայրերի ռմբակոցումը թուրքաքան ավիացիայի կողմից ։

Սակայն պետք է առանձնակի հպարտությամբ նշել սահմանում կանգնած հայ զինվորի սխրագործությունների և անկոտրում կամքի մասին ։ ԱՊ զինուժը ՝ սկսած շարքայինից մինչև գեներալ, փառքով է կատարում անսասան հայրենյաց սահմանի պաշտպանությունը։

Related posts