Media/Մամուլ News/Նորություններ

Մեծից ֊փոքր ելել են կռվի հանուն հայրենիքի

Հայ ազգը չնայած խաղաղ պայմաններում ունեցած տարաձայնություններին՝ այս պատերազմական իրավիճակում միաբանվել և համախմբվել է։ Առավել ևս, երբ պայքարը լինելու և չլինելու մեջ է։

Յուրաքանչյուրը ՝ մեծից ֊փոքր ելել են կռվի հանուն հայրենիքի՛, հանուն հավատքի՛, հանուն ազատությա՜ն։ Պայքարում են՝ ով ինչպես կարող է… Կանայք կռվում են ամուսինների կողքին, քաջալերելով նրանց։ Մանուկները անվադողեր են հավաքում, աղջիկները՝ նամակներով քաջալերում զինվորներին ու կռվողներին։

Մայրերը աղոթում են առ Աստված…

Բոլոր տարածաշրջաններում կամավորական սկզբունքներով կարևոր նախաձեռնություններ են կատարվում։

Մեծ պատասխանատվությամբ Աբովյանի երիտասարդությունն և ուսանողությունը կցված են այդ պայքարին։ Պահն է օրհասական ՝ Հայրենիքը վտանգի մեջ է ….

Հայության զարթոնքի՛ , ձայնի՛ , բռունցքի՛ պահը։

Related posts